Recent posts
To top
3 Jul

Վարդավառը Երևանում…

_MG_2599

Վարդավառը, Քրիստոսի Պայծառակերպությունը կամ այլ կերպ ասած Ջրոցին Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։  Այս տոնը խորհրդանշում է սեր, պտղաբերություն,գեղեցկություն և լիություն: ։ Ավելի վաղ այս տոնը  տեղի է ունեցել սարերում  կամ գետերի մոտ: Ջրին նվիրված  ծեսերը ուղղված են եղել անձրև խնդրելու և  երաշտը կանխելու համար: Այսօր Վարդավառը նշվում է  Զատիկից 98 օր հետո:  Ուրախ և իրականում շատ զվարճալի այս օրը կարելի է նշել նաև Երևան քաղաքում: Առաջարկում ենք Ձեզ չորս տարբերակ՝ Ձեր տան բակում, Թումոյի շրջակայքում ( Հալաբյան 16, 12.00-19.00), Սիրահարների այգում և Վահագնի Թաղամասում, որտեղ ամեն ինչ նախօրոք կազմակերպվել է օրը ուրախ և փայլուն անցկացնելու համար:53B59653-0D99-4F76-A15F-EAC53836C745_w974_n_s 21904 10407219_325184487641807_1860191536285208064_n big_35fbd1fd9 vardavar_2