Recent posts
To top
20 Mar

Stylish անդրադարձ հայ տղամարդկանց

Stylish անդրադարձ հայ տղամարդկանց

 

 

Մեր քաղաքում օրեցօր ոճային երիտասարդների թիվն ավելանում է, ըստ այդմ քաղաքը ստանում է գույն և դեմք: Ճաշակով և իրենց ուրույն ոճով տարբերվող մարդկանց սիրում են բոլորը: Եկեք ընդունենք, որ ոճային մարդը տարբերվում է ոչ միայն ինքնատիպ հագուստով, այլև իր շփման, ոճային ապրելակերպի, մտածելակերպի և պահելաձևի ճիշտ ու գրագետ մատուցմամբ: Ոճը դա քո ինքնազգացողությունն է, իսկ հագուստն ու աքսեսուարները ընդամենը միջոց են ներքինտ արտահայտելու, հասարակության հետ կիսվելու և ինչու ոչ` նաև ինքնահաստատվելու: Առանձնակի հաճույք է հետևել, թե ինչպես է ժամանակին հայ տղաների մոտ մեծ հեղինակություն վայելող ”սևն ու մոխրագույնը” փոխարինվում կարմիրի, կանչի, կապույտի ու անգամ վարդագույնի ամենապայծառ երանգներով: Խոսքը վերաբերում է տրամադրությանն ու տրամադրվածությանը: Մեր շոու-բիզնեսի ճանաչված տղամարդկանցից ոմանք թելադրում են ոճն էկրանից: Նրանք յուրահատուկ են թե’ իրենց ֆոտոշարքերում, թե’ տարբեր ֆիլմերում, հաղորդաշարերում, սեփական կայք-էջերում և առհասարակ իրենց բուռն առօրյայում: