Recent posts
To top
20 Jul

Հայուհի հրեշտակը ….Ռուբինա Դյան

b0021

Ռուբինա Խանզադյան կամ Ռուբինա Դյան, ահա այսպես է ներկայանում հանրությանը 20 ամյա գեղեցկուհին: Կեղծանվան ընտրությունը բացատրվում է նրանով, որ իր խոսքերով շատերի համար այն դժվար էր արտաբերվում,իր կարծիքով այդպես ավելի բարեհունչ է և հիշվող: Ռուբինա Խանզադյանը, ինքնուս նկարչուհի  է. ծնվել է Երևանում, սակայն արդեն վաղ մանկության տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ և սկսվում է նրա ստեղծագործական ուղին, այժմ արդեն Ռուբինան ապրում և աշխատում է Նյու-Յորքում:Աղջկա խոսքերով Բարսելոնայում ապրելն է փոխել ամեն ինչ. այդ քաղաքի ճարտարապետական ինքնատիպությունն ու արվեստին մոտ լինելը: Նկարչուհու խոսքերով ոգեշնչման աղբյուրը համաշխարհային լավագույն արվեստագետներն են, իրենց կյանքն ու արվեստը և իհարկե թողած ժառանգությունը: Ինչպես չգնահատես Գաուդիի, Պիկասոյի, Ջեյմս Բրուքսի, Միրոյի կամ Դալիի աշխատանքները: Ռուբինան պաշտում է աբստրակտ էքսպրեսիոնիզմն ու հիմնականում նրա աշխատանքները հենց այդ ոճի մեջ են: Հայ գեղեցկուհին, խոստովանում է, որ նախընտրում է աշխատել ջրաներով, ինչը թույլ է տալիս անսահման երևակայությունդ թղթին հանձնել: Մոդելային բիզնեսով զբաղվելն էլ շատ հանկարծակի է ստացվել, նշում է Ռուբինան: Այսօր նա համագործակցում է  աշխարհահռչակ ապրանքանիշների և հանրահայտ նորաձևության ամսագրերի հետ, հասցրել է դառնալ նույնիսկ Victoria’s Secret –ի հրեշտակներից մեկը: Հանրահայտ Lions Agency-ի հետ Ռուբինան երկարաժամկետ պայմանագիր ունի, սակայն նա չի պատրաստվում հրաժարվել նկարչությունից:

6a00e54ef96453883401b7c77c6ff2970b-700wi 1118full-rubina-dyan b0021 b0018 CnWmm3AWAAEQrA9 26806cd80234481ea2722d3a15211c79 13501611_786007284874781_9160351336048339521_n b0098 BERKOFSKY_HBJ_4 CnWmm3AXEAIjvbH FullSizeRender+(27) IMG_0877 IMG_1629 IMG_1756 IMG_1762 Rubina74569-0 IMG_9843 скачанные файлы (1) m0009