Recent posts
To top
20 Mar

Որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, Իվետա Մուկուչյանը, Շուշան Պետրոսյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն

Որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, Իվետա Մուկուչյանը, Շուշան Պետրոսյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն

 

 

Յուրաքանչյուրիս համար ամառը ասոցացվում է ծովափնյա հանգստի, սառը մաքուր օդի և գեղեցիկ արևայրուքի հետ: El.am-ը առաջարկում է անհապաղ կապել ճամպրուկներն ու մեկնել անմոռանալի հանգստի որևիցէ էկզոտիկ վայր: Իսկ թե որ ուղղությամբ փախչել ամառային շոգ ու տաղտկալի առօրյայից` խորհուրդ կտան մեր շոու-բիզնեսի ճանաչված աստղերը: Մենք հետաքրքրվել ենք, թե որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, Իվետա Մուկուչյանը, Շուշան Պետրոսյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն: Նշենք, որ գրեթե բոլորը անգամ ամռանը չեն դադարում աշխատել, նրանք պարզապես համատեղում են աշխատանքն ու գեղեցիկ հանգիստը:

 

Սոֆի Մխեյանը աշխատանքի բերումով այս ամառ կմեկնի Յուրմալա: Այստեղ առժամանակ երգչուհին կվայելի թե’ սիրելի աշխատանքը, թե’ անմոռանալի հանգիստը: Սոֆին պլանավորում է հանգստի սեզոնը այսքանով չեզրափակել և օգոստոս ամսին մեկնել Իսպանիա, ինչպես նաև ցանկություն ունի մեկնել Կանադա: Մենք մեր հերթին առանձնացրել ենք վերը նշված տեղերից մեկում գտնվող յուրահատուկ մի վայր, ուր անպայման արժե այցելել. Իսպանիայումառաջարկումենքհաճախել«Alba Paris» ռեստորան, որը գտնվում է Բարսելոնայի կենտրոնում: Այն առանձնահատուկ է ոչ միայն իր համեղ ճաշացանկով, այլև մատուցման բարձր որակով, հաճելի, հարմարավետ ու տրամադրող ինտերերով:

 

Իվետա Մուկուչյանը նույնպես այս ամառ անգործ նստել չի պատրաստվում: Նա իր գործունյա հանգիստը կանցկացնի Գերմանիայում: Երգչուհին հավաստիացնում է, որ հանգստի լավագույն տարբերակը Եվրոպայով ճանապարհորդելն է: Մենք առաջարկում ենք հաճախել Գերմանիայի ամենահայտնի պտտվող ռեստորանը` «Restaurant 181»-ը, որը գտնվում է Մյունխենում: Այն տեղակայված է 181մ բարձրությամբ հեռուստաաշտարակի վրա: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան:

 

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն իրենց փոքրիկի հետ միասին այս տարի ամառային հանգիստը պլանավորում են անցկացնել ծովափնյա մի գեղեցիկ վայրում, ու չնայած դրան զույգը մինչ այժմ տպավորված է նախանցյալ տարվա Բեյրութում անցկացրած հանգստից: Այստեղ առաջարկում ենք հաճախել իր ձևի մեջ բացառիկ, ֆուտուրիստական դիզայնով կահավորված բար-ռեստորան «MYU»-ն:

 

Հասմիկ Կարապետյանն ու Շուշան Պետրոսյանը, մեր մի քանի այլ երգիչների հետ միասին օգոստոս ամսին կմեկնեն Թուափսե նավահանգիստ: Այստեղ երգչուհիները կմասնակցեն «Ոսկե Ծիրան»երգի փառատոնին: Համոզված ենք այնտեղից նրանք կվերադառնան գեղեցիկ արևայրուքով: Թուափսեյում առաջարկում ենք հաճախել «Grill&pizza café», ուր Ձեզ սպասվում է համեղ խոհանոց և հաճելի մթնոլորտ: