Recent posts
To top
20 Mar

Հայկական շոու-բիզնեսի հին ու նոր շատ համեստ macho-ները

Հայկական շոու-բիզնեսի հին ու նոր շատ համեստ macho-ները

Նրանցից յուրաքանչյուրը կոտրել է հարյուրավոր աղջիկների սրտեր, ու չնայած նրան, որ այս macho–ներից գրեթե բոլորն արդեն գտել են իրենց սրտի միակ տիրուհուն, միևնույն է, անխոս շարունակում են մնալ բոլոր հնարավոր հիթ-շքերթների առաջատարները: Նրանց երկրպագում են թե’ երիտսարդ աղջիկները, թե’ անգամ նրանց հանդեպ <<բարի նախանձ>> տածող տղաները: Շատերիս թվում է, թե այսչափ փառքն ու ճանաչումն իրենց ուսերին կրող այս տղամարդիք տառապում են աստղային հիվանդությամբ, բայց հավաստիացնում ենք, որ նրանք անսպասելորեն համեստ են մոտենում իրենց անձին, մենք մեր հերթին անդրադարձել ենք նրանց շատ համեստ խոստովանություններին:

Հարցազրույցներից մեկում սիրված դերասան Հովհաննես Ազոյանը նշել է. – «Հանրությունը սխալվում է ինձ դերասան համարելով։ Ես դերասան չեմ։ Ես ընդամենը հաջողությամբ նմանակում եմ դերասանի»:

Հայկական շոու-բիզնեսի «ամենաանկեղծ աստղը»` Արամեն խոստովանում է. «Ես իմ էությամբ, բնավորությամբ շոու-բիզնեսի մարդ չեմ: Ես զբաղում եմ իմ սիրած գործով:Այն, ինչին ես ձգտել եմ, փառք Աստծո, հասել եմ: Այժմ ձգտում եմ նրան, որպեսզի այդ ամենը պահպանեմ: Ցանկանում եմ չհիասթափեցնել այն մարդկանց, ովքեր լսում են ինձ»:

«Երբ անծանոթները սկսեցին փողոցում ինձ ճանաչել, սկզբում անսովոր էր: Բարեբախտաբար, այդ “աստղային” վիճակները շատ կարճ տևեցին, նույնիսկ ընկերներս չհասցրին նկատել: Երբ տեսնում եմ` իմ ոլորտի մարդիկ ինչքան ձևական, “ծանր” են իրենց պահում, ուղղակի ծիծաղելի է: Ինձ թվում է՝ բոլորի դեպքում էլ “աստղային” հիվանդություն ասվածը լինում ու անցնում է, իսկ որոշներին էլ “աստղայինը” տանում է մինչև վերջին աստիճան». –ասում է սիրված երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանը:

Անդրեն հարցազրույցներից «Ձեզ ծանո՞թ է աստղային հիվանդությունը» հարցին պատասխանել է այսպես` -«Ճաշակելով հաջողության պտուղները` որոշ ժամանակով ես էլ հայտնվեցի դրա ճիրաններում, սակայն շատ շուտ հաղթահարեցի դա ընտանիքիս անդամների և մի միջադեպի «շնորհիվ», ինչը կարծես նշան լիներ վերևից: Այդ ժամանակ առանց որևէ պատճառի ձայնս կտրվեց: Աստղային հիվանդությունից ապաքինվելու գործընթացում դա հսկայական ուսուցողական նշանակություն ունեցավ: Այդ օրվանից ես փառքը միայն Աստծուն եմ տալիս:

Արսեն Սաֆարյանը հարցազրույցում նշել է. – «Ես չեմ փորձի տարբերվել ու չեմ ասի, որ հեշտ էր ամեն ինչ: Մենք աշխատում ենք այնպիսի բնագավառում, որ ամեն օր շփվում ես շատ տարբեր, գեղեցիկ ու հետաքրքիր կանանց ու աղջիկների հետ և պետք է կարողանաս դիմակայել այդ հրապուրանքին: Անհամեստություն չլինի ասել, բայց իմ ու իմ նման մի քանի հոգու դեպքում, երբ այդ հրապուրանքը շատ մեծ չափաբաժին է կազմում, առավել դժվար է»:

Հատված երգիչ Հայկոյի հարցազրույցից. -« Բնագավառը կեղտոտ է, բայց մենք կեղտոտ չենք»:

Արսեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում ասել է` – «Ես շոումեն չեմ, ես երգիչ եմ, որ պետք է բեմի վրա կանգնի, սիրուն երգի, ներկայացնի իր արվեստը, մարդիկ էլ ինչ-որ բարի բան ստացած, էներգիայով լի գնան տուն: Դա կարող եմ ապահովել, որովհետեւ ամեն ինչ արվում է սիրով»: