Recent posts
To top
8 Jul

Ծաղկաձորի «Յասամանը» տոնեց իր 1 ամյակը

cover 11111111111111

Արդեն 1 տարի է՝ Ծաղկաձորի այցելուները գիտեն քաղաքի ամենածաղկային, գեղեցիկ և յուրահատուկ վայրի՝ «Յասամանի» մասին։

Հուլիսի 5-ին այստեղ էին հավաքվել ռեստորանի մշտական հյուրերը՝ նշելու «Յասամանի» 1 ամյակը։ Հյուրասիրություն, ամառային կոկտեյլներ և Dj-ի սեթեր․ հաճելի մթնոլորտում ներկաները պարզապես վայելեցին երեկոն։

Յասամանը, լինելով ավանդական ռեստորան, մշտապես հետևում է ժամանակակից տենդեցներին։ Ասվածի լավագույն օրինակն արդեն մեկ շաբաթ բացօթյա հատվածում գործող բարն է։

Բարի գաղափարը հատուկ է կուրորտային քաղաքներին․ այստեղ, ինչպես ամռանը, այնպես էլ ձմեռային ակտիվ հանգստից հետո կարելի է վայելել առաջարկվող յուրահատուկ խմիչքները։

Հայակական հյուրընկալությամբ, համ ու հոտով, բայց ժամանակակիցի հետ քայլող այս կոլորիտային միջավայրերի ստեղծումն ընտանեկան ավանդույթ է դարձել հիմնադիրների կողմից։ «Յասաման» ռեստորանային ցանցի մեջ են մտնում «Գինետունը» և «Համով տնակը»։

Ընտենական ջերմ մթնոլորտով առանձնացող «Գինետունը» հայտնի է իր ձմեռային այգով։ Ի դեպ՝ Գինետան տանիքում արդեն գործում է բացօթյա հատվածը՝ «Գինեկտուրը»։ Իսկ դեպի Սևան տանող ճանապարհի ամենահամով Fast Food-ը` «Համով տնակը»-ը, դարձել է գուրմանների «կանգառը»։

Ստացված նախագծերը շարունակական են, և առաջիկայում սպասվում է նոր անակնկալ։ Իսկ այժմ առաջարկում ենք թերթել երեկոյի ամենաստացված կադրերը։

Facebook/ Yasaman Restaurant

Հասցեն՝ ք. Ծաղկաձոր, Օրբելի 8

Հեռ․՝ (091) 61-33-33

_MG_3335_MG_3342 _MG_3343 _MG_3347 _MG_3348 _MG_3354 _MG_3359 _MG_3379 _MG_3384 _MG_3389 _MG_3393 _MG_3404 _MG_3406 _MG_3415 _MG_3419 _MG_3425 _MG_3430 _MG_3441 _MG_3449 _MG_3462 _MG_3468 _MG_3471 _MG_3475 _MG_3478 _MG_3483 _MG_3495 _MG_3502 _MG_3505 _MG_3510 _MG_3518 _MG_3521 _MG_3527 _MG_3532 _MG_3539 _MG_3545 _MG_3547 _MG_3552 _MG_3554 _MG_3557 _MG_3576 _MG_3594 _MG_3597 _MG_3602 _MG_3605 _MG_3609 _MG_3613 _MG_3620 _MG_3623 _MG_3627 _MG_3634 _MG_3638 _MG_3643 _MG_3647 _MG_3656 _MG_3664 _MG_3676 _MG_3679 _MG_3684 _MG_3691 _MG_3700 _MG_3705 _MG_3707 _MG_3709  _MG_3712 _MG_3716 _MG_3721 _MG_3734 _MG_3736 _MG_3742 _MG_3755 _MG_3758_MG_3780 _MG_3832