Recent posts
To top
11 Oct

All for Women. Lilevents-ի բրանչը ժամանակակից և նորաձև կանանց համար

Image00009

Հոկտեմբերի 9-ին Roomz-ում կայացավ Lilevents-ի կազմակերպած հերթական բրանչը՝ նվիրված նորաձևությանն ու գեղեցկությանը։

All for Women խորագիրը կրող բրանչին ներկա էին հայտնի և սիրված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, բժիշկներ, ինչպես նաև գեղեցկության ու նորաձևության ոլորտի տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:

Image00002

Հանդիպման առաջին մասը նվիրված էր նորաձևությանը. հյուրերին իր հավաքածուն ներկայացրեց Ogano բրենդի հիմնադիր Անժելա Օգանիսյանը, ում դիզայներական հագուստը ներկայացված է We make խանութ-սրահում:

Ջինսե բաճկոնների վրա արված իր ձեռագործ աշխատանքներով ներկաներին հիացրեց նկարչուհի, դիմահարդար Տիգրանուհի Քալաշյանը, իսկ Հասմիկ Մանուկաղայանը ներկայացրեց իր համանուն ապրանքանիշի ձեռագործ պայուսակները։ Simona ներքնազգեստի խանութ-սրահի հիմնադիր Քրիստինա Գրիգորյանը, ներկայացնելով խանութում առկա տեսականին, ընդգծեց որակյալ ներքնազգեստի կարևորությունը: Դիզայներ Ռիմա Սահակյանի հիմնադրած Swan Studio-ի ձեռագործ աքսեսուարներն իրենց յուրօրինակությամբ ևս հիացրին հյուրերին:

Ի դեպ, բոլոր ընկերությունները նվերներ էին պատրաստել, որոնք խաղարկության արդյունքում հանձնեցին բրանչի հյուրերին:

Իսկ ահա All for Women-ի երկրորդ մասը նվիրված էր կնոջ խնամքին. Hills Beauty Centre-ի մաշկաբան-կոսմետոլոգներ Դիանա Սահակյանը և Աննա Գրիգորյանը պատմեցին իրենց կողմից իրականացվող պրոցեդուրաների մասին և բոլորին հանձնեցին Hills sport complex-ի և Hills beauty centre-ի նվեր-քարտերը։

Image00063

Սիրուն անկյուն-Koreancare_Armenia-ի հիմնադիր Նանե Մինասյանը նշեց ողջ աշխարհում այդքան պահանջված կորեական խնամքի միջոցների առավելությունների մասին, իսկ նորաբաց Uventa Beauty Center-ի հիմնադիր Դիանա Բուդոյանը խոսեց միկրոբլենդինգի և տատուաժի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև հյուրերին հանձնեց մեկանգամյա այցելության նվեր-քարտեր:

Գեղեցկության ամենակարևոր գրավականը առողջությունն է, ուստի բրանչին ներկա էին նաև բժիշկներ, ովքեր կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով: Քանի որ հյուրերի մեծ մասը մայրիկներ էին, շատերի հուզող հարցերին պատասխանեց մանկական ատամնաբույժ Գոհար Անտոնյանը, իսկ ակնաբուժական խնդիրներին անդրադարձավ Հայաստանում առաջինը աչքի էքսիմեր-լազերային վիրահատություններ իրականացնող, հեղինակավոր ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

All for Women-ը համարում ենք ստացված և առաջարկում Ձեզ դառնալ Lilevents-ի մյուս գեղեցիկ բրանչների մասնակիցը։

Image00001Image00003 Image00004 Image00005 Image00006 Image00007 Image00008 Image00009 Image00010 Image00011 Image00012 Image00013 Image00014 Image00015 Image00016 Image00017 Image00018 Image00019 Image00020 Image00021 Image00022 Image00023 Image00024 Image00025 Image00026 Image00027 Image00028 Image00029 Image00030 Image00031 Image00032 Image00033 Image00034 Image00035 Image00036 Image00037 Image00038 Image00039 Image00040 Image00041 Image00042 Image00043 Image00044 Image00045 Image00046 Image00047 Image00048 Image00049 Image00050 Image00051 Image00052 Image00053 Image00054 Image00055 Image00056 Image00057 Image00058 Image00059 Image00060 Image00061 Image00062 Image00064 Image00065 Image00066 Image00067 Image00068 Image00069 Image00070 Image00071 Image00072