Հայտնիության գագաթին, փառքի աստղով ու մեծ ճանաչմամբ. Ուիթնի Հյուսթոնի ամենահիշվող մտքերից յոթը մենք առանձնացրել ենք՝ աստղի երկրպագուների և բոլորի համար:
Ամենալավ ընկերս եմ ու ամենավատ թշնամիս:
Երբ երեխա էի, ուզում էի ուսուցիչ դառնալ: Ես սիրում եմ երեխաներին, դրա համար էլ ուզում էի աշխատել նրանց հետ: Հետո ես որոշեցի դառնալ անասնաբույժ: Բայց 10-11 տարեկանում, երբ բերանս բացեցի ու բղավեցի «Օ, աստված իմ, ի՞նչ է սա», ես հասկացա, որ մանկավարժությունն ու անասնաբուժությունը կսպասեն:
Ես ուժեղ եմ: Շոու-բիզնեսում երկար ժամանակ մնալու համար պետք է ուժեղ լինել:
Ես գիտեմ, որ I Will Always Love You երգը հիասքանչ է:
Ես այն մարդկանցից եմ, ովքեր նյարդային օրվանից կամ բարդ շաբաթվանից հետո դադարում են սնվել: Շատերն ուտում են, ես՝ չէ:
Ես գիտեմ, որ Աստծո զավակն եմ և, որ նա սիրում է ինձ:
Ես չեմ սիրում մտածել, թե կախվածություն ունեմ, ինձ դուր է գալիս միտքը, թե ես վատ սովորություն ունեմ, որից ազատվել է պետք: