Ձմռան վերջին օրը՝ փետրվարի 29-ին, մայրաքաղաքի շքեղ և նրբաճաշակ Museum Street House Hotel-ում Lilevents-ը կազմակերպել էր հայկական Via Mina ապրանքանիշի հիմնադրման 5 ամյակին նվիրված փակ միջոցառում:
Միջոցառման հատուկ հյուրերի շարքում էին հայտնի դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, մոդելներ, ապրանքանիշի հավատարիմ հաճախորդներն ու գործընկերները, մի խոսքով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց արտաքին խնամքով:
Via Mina-ն ներկայացնում է դեմքի և մարմնի համար նախատեսված բնական խնամքի միջոցներ: Արդեն մի քանի տարի է՝ ունի հաճախորդների մեծ զանգված, ովքեր մեկ անգամ խնամքի միջոցներն օգտագործելուց հետո դարձել են նրա հավատարիմ և մշտական օգտվողները:
Via Mina-ի հիմնադիրը մասնագիտությամբ բժշկուհի Արմինեն է, ում մոտ ապրանքանիշը հիմնելու գաղափարը ծագել է ամենագեղեցիկ շրջանում, երբ պատրաստվում էր առաջին անգամ մայրանալ:
Ապրանքանիշի 5 ամյակին բոլոր հյուրերն արժանացան Via Mina-ի կողմից պատրաստված նվերներին:
Միջոցառման ամեն դետալ լավ մտածված էր. սրահի գեղեցիկ ձևավորումն ապահովել էր La Vie d’amour ընկերությունը, քաղցր հյուրասիրությունը FABER GE CAKE-ի կողմից էր, իսկ կանացի թեթև և համեղ գինիները տրամադրել էր Gevorkian Winery ընկերությունը:
Նկատենք նաև, որ հյուրերի անունները գրված էին համեղ մակարոնների վրա, որոնք տրամադրել էր Le Macaron Armenién ընկերությունը:
Միջոցառմանը հյուրերն ավելի մանրամասն ծանոթացան Via Mina-ի խնամքի միջոցներին, խորհուրդներ ստացան մաշկի խնամքի, facebuliding-ի վերաբերյալ, ջերմ ու ընկերական զրույցներ ունեցան միմյանց հետ:
Lilevents-ի կազմակերպած հերթակական միջոցառումը նոր ծանոթությունների, կանացի շփումների և ժպիտների առիթ դարձավ:
Շնորհավորում ենք Via Mina-ին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:
Հատուկ շնորհակալություն OGANO -ին:
Առաջարկում ենք հետևել միջոցառման ընթացքին լուսանկարներով: