Kilikia գարեջրի գործարանի հետ համատեղ՝ Vahakni-ում ֆուտբոլային ու երաժշտական տոն էր. Աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը երկրպագուների մի մեծ խումբ դիտում էր մեծ էկրանին:
Ֆուտբոլային եզրափակիչ տոնի հրավիրատոմսերը, առաջնությունից առաջ, խաղարկել էր Kilikia գարեջրի գործարանը:
Մեծ ու կանաչ դաշտում և բաց երկնքի տակ՝ ֆուտբոլասերները գարեջուր էին վայելում, երաժշտություն լսում ու երկրպագում նախընտրած հավաքականին, իսկ երեկոն թեժ ու ամբողջական էին դարձնում Ֆելիքս Խաչատրյանը, Միշոն և DJ Serjo-ն: Ողջ օրվա տրամադրությունը չփոխեց նույնիսկ անձրևը, իսկ Միշոն չթողեց բեմը՝ շարունակելով երգել նաև անձրևի տակ:
Հաճելի մթնոլորտում և օրը տոնի վերածելու տրամադրությամբ՝ հյուրերը պարզապես վայելեցին հուլիսի 15-ը: