Սեպտեմբերի 8-ին Vivaldi Hall-ում կայացավ ամենամյա և արդեն հինգերորդ «Армения туристическая – 2018» միջոցառումը, որի շրջանակում ընտրվեցին զբոսաշրջային ոլորտի լավագույն ներկայացուցիչները:
Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, միջոցառման բացումը վստահվել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանին:
Միջոցառման հյուրերի ցանկում ոչ միայն տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ էին, այլ նաև բիզնեսմեններ, միջազգային կազմակերպությունների, մշակույթի, մեդիայի ներկայացուցիչներ:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակը ոչ միայն տուրիստական լավագույն կազմակերպություններին և տոևրիզմի ոլորտին աջակցողներին պարգևատրելն է, այլ նաև առավել հաջողակ նախագծերը խրախուսելը:
Այս նախագծի շրջանակում մրցանակներ բաժին հասան 15 անվանակարգերում՝ Տարվա էքսկուրսավարից մինչև Տարվա տրանսպորտային փոխադրող և Տարվա Էկոնախագիծ:
Ի դեպ, հյուրերը երեկոյի ողջ ընթացքում կրում էին նախագծի կազմակերպիչների կողմից տրամադրված կրծքանշաններ՝ առանց որոնց դահլիճ մտնելն անհնար էր:
«Армения туристическая – 2018»-ը ընթացավ շոու ծրագրի և տոնական ընթրիքի ուղեկցությամբ:
Միջոցառումը վարում էր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոն: