Արևելյան շքեղություն, տաք արև ու բարև ՜….
el-ի թիմը նոր է վերադարձել Եգիպտոսից և հենց առաջին դեմքով ներկայացնում է Շարմ Էլ Շեյխում ծովափնյա հանգիստ ունենալու ուղեցույցը:
Մեր այցը կազմակերպվել է Tez Tour միջազգային հեղինակավոր տուր օպերատորի և նրանց հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ A&R-ի կողմից:
Մենք կպատմեք մանրամասն և կհուշենք՝ ինչպես գնալ արևելյան արևի ետևից և առհասարակ գնալ թե ոչ:
Շարմ Էլ Շեյխ գնալուց առաջ պետք է….
Իմանալ, որ մոտավորապես 3 ժամ տևող թռիչքը Ձեզ տանում է ոչ թե Աֆրիկա, այլ Ասիա՝ Սինայի թերակղզի: Պատրաստ լինել, որ այստեղ ուխտ նստելը մի գին է, իսկ ուխտից իջնելը՝ մեկ այլ գին և վստահ լինել, որ ոչ մի օրը մյուսին նման չի լինելու:
Չմոռանաք վերցնել….
Արևապաշտպան քսուք և եթե գուրման եք, Ձեր սիրելի քաղցրավենիքները:
Հյուրանոցները…..
Ասում են Շարմ Էլ Շեյխն այն քաղաքն է, որը բաղկացած է հյուրանոցներից և այն մարդկանց տներից, որ աշխատում են հյուրանոցում. որքան մեծ է ընտրության հնարավորությունը, այնքան դժվար՝ ընտրություն կատարելը: Մենք շրջայցեր ունեցանք մի քանի հյուրանոցներում և կարճ ու համառոտ հուշում ենք՝ որտեղից ինչ սպասել:
Albatros հյուրանոց կարելի գնալ իր ջրային ատրակցիոնների և ջրաշխարհի համար: Ժամանցն այստեղ զվարճալի է, նամանավանդ երեխաների հետ: Հյուրանոցի «մինուսը»՝ ծովից հեռու լինելն է:
Ի դեպ, այստեղի Aqua Park-ում կարելի է վայելել «1000 ու մի գիշերը»՝ արևելյան պորտապարով, տղամարդկանց և ձիերի պարային ներկայացմամբ:
Այդպես էլ չհասկացանք՝ ինչի համար ներկայացումը դիտեցինք արաբերենով. շատ քիչ զբոսաշրջիկներ կան, ովքեր գիտեն արաբերեն և շատ քչերի «բախտը կբերի» ունենալ մեր թիմի անդամներից մեկի նման արաբերենի «գիտակ»:
Եթե Ձեզ ասեն, որ լուսանկարվել չի կարելի, հիշեք՝ նամազի ժամին լուսանկարվել ենք և Ձեզ ասել այդ մասին
Օդանավակայանից Jaz Mirabel հասնելու համար պետք է ընդամենը 10 րոպե: Այստեղ կա լողավազան, սպա սրահ, թենիս, առևտրի կենտրոն և այնպիսի հսկայական տարածք ու հանգստություն, ինչպիսին տեսնում եք:
Stiegenburger Alcazar-ը մեզ գրավեց իր իսլամական մոդեռն դիզայնով և շեզլոնգներով:
Քաղաքի ամենահայտնի և մեծ հյուրանոցային ցանցերից է Rixos Sharm El Sheikh-ը: Շուրջը՝ սպիտակ ավազե լողափ, լողավազաններ, ռեստորաններ և բարեր: Տարածքը թույլ է տալիս Ձեզ և փոքրիկներին խաղալ թենիս, լողափնյա վոլեյբոլ և այլ նախընտրելի խաղեր:
Տպավորված ենք հյուրանոցի մի քոթեջով, որն ունի մեծ լողավազան, սպասարկման սրահ և շատ գրավիչ առավելություններ:
Օդանավակայանից Barcelo Tiran Sharm հասնելու համար պետք է անցնել ընդամենը 11 կմ: Այստեղ Ձեզ է սպասում ավազե կորալով լողափը, ֆիթնես սրահը և թուրքական շոգեբաղնիքը:
Մենք մնացել ենք Baron հյուրանոցում:
Մաքուր միջավայրի, հաճելի և գերազանց սպասարկման կողքին, մի փոքր դժգոհ ենք ուտելիքներից: Բայց դե, եթե անգամ ոչ մի բան Ձեր դուրը չգա, վստահ ենք՝ դեղձը, մանգոն և ավանդական Kunefe Bl Jbne-ն հավանելու եք:
Էկզոտիկ հանգստի մասին….
Շարմ էլ Շեյխում ծովային հանգիստը լիարժեք չի լինի, եթե չհասնեք Կարմիր ծովի խորքերը: Դայվինգը հնարավորություն է՝ զգալու և վայելելու ծովի ողջ էներգետիկան՝ շրջապատված գույնզգույն ձկներով և կորալներով:
Վերջում՝ ունենալու եք ստորջրյա այն կադրերը, որի մասին երազել եք ֆիլմեր դիտելիս:
Եթե պատրաստ չեք Շարմից 7 ժամ մեկնել՝ տեսնելու աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, ապա բաց մի թողեք հնարավորությունը՝ ծանոթանալու ուխտերի հետ:
Նրանց հանդիպեցինք սաֆարի տուրի ժամանակ: Այստեղ ունեցանք լուսանկարներ, վարեցինք կվադրոցիկլ և վառվեցինք իրական «անապատի արևից»:
Միգուցե Ձեզ այստեղ սպասում են բիդուինները…:/
Ալ–Սահաբա գնալիս….
Իմացեք, որ այստեղ գործում են կրոնական կանոններ: Եթե չեք ուզում կրել իրենց տված հանդերձանքը, ուրեմն հագնվեք փակ և Ձեզ հետ ունեցեք գլուխը ծածկելու կտորեղեն:
Հիշեք՝ հանելու եք կոշիկները և մտնելու եք ոտաբոբիկ:
Սոհո հրապարակը….
Շարմ Էլ Շեյխի այցեքարտերից է:
Արձաններ, խանութներ, սրճարաններ, երգող շատրվաններ. նման է մեր Հաղթանակի զբոսայգուն:
Եգիպտոսից Հայաստան վերադառնալիս….
Պետք չէ լինել ձեռնունայն, այցելեք քաղաքի կենտրոնական շուկա՝ Naama Bay: Օծանելիքներ, յուղեր ու հուշանվերներ գնելիս հիշեք, վաճառողի ասած գնին ասում եք՝ لا غالي, չկարողացա՞ք կարդալ, օգնեմ՝ Լէը ղէլի (ո՛չ թանկ է):
Համառությունը գինը կիսով չափ և ավելին իջեցնում է:
Եգիպտոսից Հայաստան վերադառնալիս, ինքներս մեզ խոստացանք՝ նորից ու նորից անպայման վերադառնալ: