Recent posts
To top
13 Jul

Նորաձև և հայկական…Made in Armenia

image-13-07-16-03-39

Այսուհետ el.am կայքը պարբերաբար անդրադառնալու է այն երիտասարդ և տաղանդավոր հայ դիզայներներին, ովքեր հավատում են, որ նորաձևության մեջ սահմաններ չկան և կարևոր է ունենալ երևակայություն և ճաշակ: Այսօր կխոսենք  շատ հետաքրքիր նորաձևության երկու դիզայներների մասին, ովքեր նոր շունչ են հաղորդել հայկական նորաձևությանն ու արդեն մեծ աղմուկ են հանել համացանցում: Եվ այսպես հայ Fashionista-ներին ներկայացնում ենք The Workshop-ը և FashionDrug-ը: The Workshop-ը նորաձևության արհեստանոց է, ուր կարող են իրականանալ  Ձեր խենթ մտքերն ու նախագծերը: Արդյունքում, կստանաք օրիգինալ և եզակի դիզայներական զգեստ  կամ նորաձև աքսեսուար: Առավել հայտնի են The Workshop-ի ուրվական-պայուսակները՝ GHOSTBAG by TheWShop, որոնք էլ ներկայացված են ֆեյսբուքյան իրենց էջում: Մոդելավորողը՝ Քրիստինա Ուզունյանն է, ով պատրաստ է օգնել թղթին հանձնել պատվիրատուի բոլոր մտքերը, ինչպես նաև առաջարկել գրագետ մոտեցում պատվերը լիարժեք ստանալու համար: Շատ շուտով աշխատանքները  կարող եք գտնել նաև Տաշիր-ի Mashroom Multibrand Showroom-ում: Հասցե Արամի 7: Հեռ. +374 91 505776:

Fashiondrug– ը առանձնանում է իր աննախադեպ վառ զգեստների և  T-shirt-ների երանգավորմամբ և ոճային լուծումներով: Բամբակյա հումքից  գույնզգույն հեղինակային շապիկները կարող եք ձեռք բերել ինչպես  մեծերի, այնպես էլ մանուկների համար։ Չէ որ,ամռանը հիմնականում նախընտրելի է կրել բնական հումքից կարված հագուստ, որը թույլ է տալիս խուսափել ամառային շոգերից և զգալ թեթև և հարմարավետ: Fashiondrug-ի նորաձև շապիկները առաջարկում ենք համադրել ջինսե տաբատների և կիսաշրջազգեստների  հետ: Ծովափնյա հանգստի համար իրենք նույնիսկ ունեն հատուկ թեմատիկ շապիկներ, որոնք առավել կընդգծեն Ձեր անհատականությունը:Դիզայները Անահիտ Ղազարյանն է, ով բացի հագուստից ստեղծում է նաև կիսաթանկարժեք զարդեր՝ օգտագործելով բնական քարեր, մորթի, արծաթ, փղոսկր և շատ այլ նյութեր: Դիզայների խոսքերով , կարևոր է ընդգծել կնոջ անհատականությունը, իսկ որպես խորհուրդ, նաառաջարկում է ունենալ 70% բազային զգեստապահարան և 30% դիզայներական ոճային  իրեր: Եթե նախընտրում եք տարբերվել մոխրագույն ամբոխից և  լինել նորաձև, ապա շտապեք ձեռք բերել յուրօրինակ և ոճային իրեր Fashiondrug-ից: Հեռ. 094 09000513664707_615348065299937_2139829659_n 13672400_615378838630193_26896889_n 13689435_615378688630208_1974751225_n 13689609_615371485297595_479613370_n 13694997_615378331963577_1693486567_n 13695126_615371435297600_2117415015_n 13695209_615371555297588_695645537_n 13705127_615371325297611_1551224438_n 1V2A5287 1V2A8853 1V2A8938 IMG_8482 IMG_8682 IMG_8773 IMG_8943 IMG_8955 IMG_9254 IMG_9388

IMG_7796