Recent posts
To top
11 Jan

Համալրում Ջորջ և Ամալ Քլունիների ընտանիքում

 Վերջին մեկ տարվա ընթացքում լրագրողներն ու դեղին մամուլը հասցրին մի քանի անգամ բաժանել Հոլիվուդի ամենաներդաշնակ և աստղային զույգերից մեկին՝ Ջորջ և Ամալ Քլունիներին: Որպես «բաժանման» պատճառ՝ հաճախ նշվում էր, որ Ջորջ Քլունին ամենևին էլ չի ցանկանում հայր դառնալ: 2017 սկզբին Daily Star-ը հայտնեց՝ զույգը չի ամուսնալուծվի՝ կհամալրվի:

Քլունի ամուսնինները ոչ մի կերպ չեն մեկնաբանել երեխա ունենալու մասին լուրը: Եվ, կարծես, մեկնաբանելու կարիք էլ չկա. այսօր զույգը Լոնդոնում ներկայացել է The White Helmets ֆիլմի պրեմիերային, իսկ Ամալի Dolce & Gabbana զգեստը ոչ թե թաքցնում, այլ ընդգծում էր հղիության փաստը: Չնայած Քլունիների լռությանը՝ արդեն հայտնի է՝ ևս մեկ զույգ կհամալրի երջանիկ և աստղային ծնողների հոլիվուդյան ցուցակը:

amal

 

ac

 

 

amal cloney