Recent posts
To top
3 Feb

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի մասին ֆիլմ կնկարահանվի

 Շատ շուտով մենք կիմանանք, թե ինչու բաժանվեց Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը. «Broken: The Incredible Story of Brangelina» վավերագրական ֆիլմի հիմքում Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերություններն են: Ամերիկացի լրագրող Իան Հալպերնը իր նոր գրքով խոստանում է լույս սփռել «Բրեդանջելինի»՝ «Բրեդ և Անջելինա» դառնալու պատմության վրա: Իանը հավաստիացնում է՝ նրանք բաժանվել են ավելի վաղ, քան հայտարարվեց: 53-ամյա Բրեդ Փիթն ու 41-ամյա Անջելինա Ջոլին մեկ անգամ չէ, որ հայտնվում են այս լրագրողի ուշադրության կենտրոնում. 2009 թվականին նա հրապարակել էր «Brangelina: The Untold Story of Brad Pitt and Angelina Jolie» վերնագրով մի գիրք, որը հետո պիտի դառնար բեսթսելլեր: Հիշեցնենք, որ զույգը միասին էր 12 տարի, բայց նախորդ տարվա վերջին իրար հրաժեշտ տալու որոշում կայացրին՝ «անհաղթահարելի անհամաձայնությունների» պատճառով:

6ce80ec0863be5d5b527d228767fe9c0 9e20b58a6598def0bc465897743efc7b (1) 9e20b58a6598def0bc465897743efc7b 623a9091eac6f156c99c56154e588d16 anjelina