Recent posts
To top
24 Mar

«Տատուն պոզիտիվ հիվանդություն է». Գագիկ Մկրտչյան

cover

Ժամանակակից արվեստի՝ տատուի մասին զրուցել ենք տատու արտիստ Գագիկ Մկրտչյանի հետ:

Գագիկն իր պրոֆեսիոնալիզմով 15 տարի է վայելում է հաճախորդի վստահությունը և դերասանի ճիշտ վարպետությամբ ընդունում ու օգնում յուրաքանչյուր այցելուի:

1

Ինչպե՞ս եք դարձել տատու արտիստ:

-Մեր շատ տաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Լիկա Մեսրոպյանը, ԱՄՆ-ում տեսել էր արվեստի այն տեսակը, որը Հայաստանում «փակ» վիճակում էր:

Որոշեց բացել այս «տարօրինակ բիզնեսը» և, քանի որ ես սովորում էի թատերականի մուլտինկարչության բաժինը, առաջարկեց միասին աշխատել:

Այսպես սկսվեց մեր ճանապարհը:

Սովորաբար տատու արտիստները լինում են նկարիչներ, իլյուստրատոր, փաստորեն՝ Դու՞ք նույնպես:

-Այո, և գալիս է փոքր տարիքից: Իմ տխուր ժամանակն անցկացրել եմ նկարելով. ցանկություն էր՝ նստել մի անկյուն, առանձնանալ թղթի ու մատիտի հետ:

-Այս գործում….

-Ես առաջին հերթին հոգեբան եմ. այցելուն ունի իմ խորհրդի կարիքը: Պետք է այնպիսի հետք թողնել նրա մարմնի վրա, որ հաջորդ օրն արթնանա ու չփոշմանի:

-Տատուներից յուրաքանչյո՞ւրն ունի իր նշանակությունը:

Նշանակություն՝ ըստ մշակույթի:

Այսօր ավելի շատ կարևորվոմ է, թե մարդն այն կրելիս ինչ նշանակություն է տալիս: Յուրաքանչյուր տատուի մեջ մարդու անհատականությունն է, իր սեփական միտքը գաղափարն ու կյանքի էտապը:

-Աշխատանքային ո՞ր ձևաչափն եք սիրում:

-Ամենասիրելին՝ բերել ներկայացնել ինձ մի նկար, որ ես 10 րոպե մտածեմ՝ կարող եմ այն տատուի վերածել թե ոչ:

Ինչքան դժվար, այնքան հետաքրքիր: Ոչ թե ինտերնետից, այլ ձեռքի կամ տեղում որոշված այնպիսի նկար, որի էֆեկտները, գունային գամմաները դժվար է պատկերացնել մաշկի վրա:

horizonakan

-Լինո՞ւմ է, որ հաճախորդները տատուի ամենակարևոր ընտրությունը թողնում են Ձեզ վրա:

-Շատ: Հիմնականում մարդիկ գալիս են և ուզում ինձ լսել: Բայց շատ վատ է, երբ տեքստ են ուզում ու ինձանից են հարցնում:

Փորձում ենք գուգլից ինչ-որ բաներ դուրս բերել, ջնջել, միացնել, ստանալ ինչ-որ բան ու վերջում հարցնում եմ՝ հիշո՞ւմ ես:

Եթե չի տպավորվել, իմաստ չունի անել:

նթացքում իմպրովիզներ անո՞ւմ եք:

-Հիմնականում: Ես չեմ կարող ուղիղ գծել և մեխանիկական աշխատանք անել:

Ի՞նչ են հիմնականում հայ հաճախորդներն ուզում:

-Առյուծ, գայլ, տեքստ, սրբապատկերներ, որոնք որոշակի առումով հիմա քչացել են:

Բայց կա նաև նոր ձևավորված երիտասարդություն, որը գնահատում է իր անհատ լինելը և մտածում՝ նորի, չկրկնվողի մասին:

Կա՞ տատու, որը երբեք չեք անի:

-Միշտ ասել եմ՝ ես չեմ սիրում մահացած մարդու դեմք անել:

Արել եմ այն դեպքում, երբ մարդուն մի լավ բան էր տալու, օրինակ՝ 75 տարեկան պապիկին, ով 50 տարի ապրել էր իր կնոջ հետ, ու կինը մահացել էր: Եկել ինձ խնդրում էր տատու անեմ կնոջ պատկերն ուսին, որ հանգիստ քնել կարողանա:

Ժպիտ, արցունքներ, ուրախություն….արժեր անել:

Ի՞նչ է պետք այսօր տատու արտիստ դառնալու համար:

-Սիրել մարդկանց և գործը, որով զբաղվում ես:

15 տարի ես աշխատում եմ՝ մտածելով ոչ թե գումարի, այլ յուրաքանչյուր դետալից արվեստ ստանալու մասին:

Դերասան և տատու արտիստ. ո՞րն է առավել Ձերը:

-Երկուսն էլ:

Ես ձանձրանում եմ յուրաքանչյուր նույնատիպ բանից: Թատրոնը հարազատ է, որովհետև ներկայացումները, հանդիսատեսը փոխվում են, խաղընկերները տարբեր են.  նոր մտքեր ու նոր կերպարներ:

Նույնը՝ ստուդիայում, ես ամեն օր հանդիպում եմ տարբեր մարդկանց:

Նորը և փոփոխությունն է ինձ օգնում:

-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեզ 3 բառով:

-Բարի,հումորասեր ու ճաշակով (հուշում են կողքից.-հեղ.):

2

Դուք ինքներդ տատու ունե՞ք:

-Ոչ:

Ինչո՞ւ:

-Իմ կարծիքը մյուսներին չթելադրելու համար:

Ես սպասում եմ այն պահին, որ ինչ-որ մի մասնագետ ինձ գտնի և առաջարկի այնպիսի տատու, որին կհամաձայնեմ: Ես հաստատ այդ պահը «կբռնեմ»:

Ժամանակին մտածում էի պարզապես գրեմ՝ տատու: Հարցնեն՝ տատու ունես, ցույց տամ (ծիծաղում է.-հեղ.):

Այն բոլոր մտքերը որ ունեմ, կսկսեի ու «ստոպ» չէր լինի, ոնց չի լինում մնացածի մոտ:

Տատուն պոզիտիվ հիվանդություն է, եթե ներկի քանակ մտել է արյանդ մեջ, վե՛րջ դու արդեն վարակվել ես:

Առաջիկա ծրագրերը

-Ուզում եմ սկսել շարք: Էսքիզներ, որոնք կշարունակեն միմյանց տարբեր մարդկանց վրա: Եվ, իհարկե ուզում եմ մայիսին մասնակցել Tattoo Festival-ի՝ իրենց պոզիտիվով տեսնելու լիքը գժերի: