Քվենտին Տարանտինոն դարձավ 54 տարեկան: Esquire ամսագիրը ներկայացրել էր նրա մտքերն ու մոտեցումները: Մենք ընտրել ենք մի քանիսն ու կիսվում ենք տաղանդավոր և խարիզմատիկ ռեժիսորի մտքերով:
Ես կինոդպրոց չեմ գնացել, ես կինո եմ գնացել:
Մի գլուխ կանոններ ունեմ: Դրանցից մեկն այն է , որ սպորտն իրականում ոչ մեկն էլ չի սիրում: Տղամարդիկ ուղղակի մտածում են, որ պիտի սիրեն այն ու ձևացնում են: Նույնն էլ կարող եմ ասել The Who խմբի մասին: Իրականում ոչ մեկն էլ չի սիրում այդ խումբը: Ենթադրվում է, որ չսիրելն անհնար է և բոլորը ձև են բռնում: Նրանք ուղղակի վախենում են խոստովանել, որ թագավորը մերկ է:
Նախաճաշին վարսակի փաթիլներ սիրելու երկու պատճառ ունեմ. մեկը՝ իրոք համեղ են, երկրորդը՝ իսկապես հեշտ են պատրաստվում… Վարսակի փաթիլները պիցցայի պես են. ուտում ես այնքան, մինչև սկսում ես քեզ վատ զգալ:
…Եթե դու խնդիր ունես իմ կինոների հետ, ուրեմն դու ռասիստ ես: Բառացիորեն: Ես իրոք այդպես եմ մտածում:
Ես մի քիչ հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ՝ առանց նույնիսկ միջնակարգ կրթության: Դա ինձ խելացի է դարձնում:
Ես երբեք չեմ հանդիպել հորս և առանձնապես ցանկություն էլ չեմ ունեցել: Նա իմ հայրը չէ: Միայն այն, որ քնել է մորս հետ, նրան դեռ իմ հայրը չի դարձնում:…
Վաղուց կինոյում չեմ տեսել մի բան, որն ինձ կարող է վախեցնել: Այն, ինչ ինձ իսկապես կարող է վախեցնել, առնետներն են: Ես իրոք ֆոբիա ունեմ: