Recent posts
To top
8 Feb

Take it easy. Դիանա Մարտիրոսյան

Շաբաթն ավարտվում է, երկար հարցազրույցներ կարդալու ցանկությունը՝ նվազում:
Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու ամեն շաբաթ կարդացեք El.am-ի take it easy շարքը:
Ավելի կարճ, ավելի կոնկրետ, ավելի պարզ. մեր հարցերին պատասխանում է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը:

Ի՞նչ է պետք կնոջը 10 սանտիմետրով ավելի բարձրահասակ երևալու համար:
-10 սանտիմետրով ցածրահասակ տղամարդ։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի մուլտֆիլմը:
-Մուլտֆիլմ բառն ասոցացվում է մանկության հետ (ի տարբերություն անիմացիոն ֆիլմի), ուրեմն թող լինի «Առյուծ արքան»։

-Լուրեր նայո՞ւմ եք:
– Լուրեր լսում եմ։

-Միթե՞ Ջոն Սնոուն «Գահերի խաղի» ամենասիրուն տղան էր:
-Նեղացնում եք։ Բա Կխալ Դրոգո՞ն։

-Կա՞ն մարդիկ, որոնց հեռախոսահամարներն անգիր գիտեք:
-Ահա, օրինակ մանկության ընկերներիս տան հեռախոսահամարները։

Խելացի մարդիկ գիտեն, որ…
-Քաղցրավենիքն ու ֆասթֆուդը ավելի համեղ են վեցից հետո։

unnamed (2) (1)

Ո՞վ է ամենախարիզմատիկ ֆրանսիացին:
-Վենսան Գարելը:

Ո՞րն է հայկական արտադրության լավագույն ֆիլմը:
– Մտքիս գալիս են խորհրդային շրջանի ֆիլմերը, որոնք 100%-ով հայկական չեն։ Ու մտքիս գալիս է «Բարև, ես եմ»-ը։

Քանի՞ հոգուց է կազմված Կապանի «Գանձասարի» մեկնարկային կազմը:
-Եկեք ավելի լավ է սպորտից չխոսեմ:

– Elie Saab թե՞ Zuhair Murad:
-Մուրադին առանձնապես ծանոթ չեմ, թող լինի Սաաբը։

Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:
-Բուլգակովը, Չեխովը։

unnamed (1) (1)

 Փափուռի պարել գիտե՞ք:
-Կասկածում եմ։

-3 ճաշատեսակ, որ պատրաստում եք մեծագույն հաճույքով:
-Տապակած հավ, տապակած կարտոֆիլ ու ցանկացած քաղցրավենիք։

Ի՞նչ է պետք Ձեզ լիարժեք հանգստի համար:
-Լիարժեք քուն, համեղ սնունդ, սոցցանցային թայմ աութ, լուռ երեխաներ։

Ո՞րն է հայկական ամենահաջողված սիթքոմը:
-Դե եթե հարցը կինոքննադատին է ուղղված, ուրեմն խոսքը ոչ թե կaոմերցիոն, այլ գեղարվեստական բաղկացուցիչի մասին է։ Հմ, այդ առումով երևի սիթքոմն այդքան էլ մեր ժանրը չէ։

Կպատմե՞ք Ձեր ամենա-ամենամեծ երազանքի մասին:
-Ուտել ինչքան ուզես և ընդհանրապես չգիրանալ։

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի