Recent posts
To top
15 Jul

Ընտրում ենք հյութալի և թրենդային նարնջագույնը…

NYFW TRENDS16

Ասում են նարնջագույնը խորհրդանշում է ինտելեկտն ու ներքին վառ էներգետիկան, այդ իսկ պատճառով ամառային երեկոյան հանդերձի համար առաջարկում ենք ընտրել նարնջագույնը՝ ոսկեգույնի և  սևի ներդաշնակ համադրությամբ: Սա այն տարբերակն է, երբ ոսկեգույն գեղեցիկ աքսեսուարների շնորհիվ թուխ մաշկը առավել քան ընդգծվում է: Կարծում ենք հենց այս հանդերձի տարբերակը կլինի հաղթական և տպավորիչ: Մի մոռացեք նաև զինվել բրոնզագույն ստվերաներկով և սեզոնի Must Have հանդիսացող բալագույն կամ մարմնագույն շրթներկով: Լրացրեք նարնջագույն զգեստը կամ կոմբենեզոնը, ոսկեգույն աքսեսուարներով, կարող եք ընտրել սևը, սակայն ոսկեգույն աքսեսուարները ավելի եթերային տեսք կհաղորդեն ընդհանուր հանդերձին: Խուսափեք լիովին նարնջագույն հանդերձից, քանի որ այն չափազանց ծանր կթվա:730384_ou_xl 723500_ou_xl 648046_ou_xl 675793_ou_xl 684575_ou_xl 682615_ou_xl 677268_ou_xlorange-dresses NYFW TRENDS16