Recent posts
To top
21 Jul

Երևան քաղաքը շուտով դատարկ է լինելու…

Wildfox-Resort-2016-Lookbook

Շուտով Երևան քաղաքը դատարկ է լինելու: Բոլորը մեկնում են ճամփորդության և մի քանի օրով կամ շաբաթով գտնվելու են մեկ այլ միջավայրում: Ինչ կրել հանգստի ժամանակ, ինչպես հավաքել կարևոր իրերն ու ինչ հանդերձներ ընտրել ճամփորդության մեկնելիս: Ամենակարևոր առաջին քայլը ճիշտ իրերի ընտրությունն է, մանրակրկիտ ուսումնասիրեք Ձեր զգեստապահարանը և ճամպրուկը դասավորեք միմիայն պետքական իրերով: Դա է պատճառը, որ մենք որոշեցինք ստեղծել մի  կերպար, որն անկասկած պետք կգա ճամփորդության մեկնելիս:Առաջարկվող կերպարը մի քիչ ռոմանտիկ, մի քիչ ռետռո և  կապույտ լուծումներով տարբերակ է, որը հարմարավետ է ցերեկային ծովափնյա հանգստի համար: Կապույտի բոլոր երանգներն այս տարի աշխարհահռչակ նորաձևության տների դիզայներներից  շատերը օգտագործել են իրենց գարուն-ամառ և Cruise հավաքածուներում: Այս կերպարը անկասկած այն կանանց համար է, որոնք չեն վախենում գտնվել  ուշադրության կենտրոնում, սիրում են շքեղ զբոսանավերն, ոսկեգույն արևայրուքն  և նույնիսկ հանգստի օրերին  տարբերվում են բոլորից: Շատ անգամ հանդերձի ընտրությունը նրանք վերածում են յուրօրինակ խաղի …

Hairstyle:  Աշխարհահռչակ նորաձևության տները ներկայացրել են սանրվածքների այնպիսի տարբերակներ, որոնք շատ հեշտ  կարելի է ստանալ առանց վարսահարդարի օգնության: Թափթփված լոքոններ, թաց էֆֆեկտով  սանրվածքներ կամ ուղղակի կոկիկ հավաքված  վարսեր: Այս բոլոր սանրվածքները նախատեսված են հենց ճամփորդության և հանգստի օրերի համար:

Make-up: Ամառային նորաձև դիմահարդարման  լավագույն տարբերակը  No Make up-ն է: Ծիծաղելի է, երբ ծովափում հայտնաբերում ես ծանր մայք ափով աղջիկների: Ընտրեք ամենաթեթև և աննկատ նստող դիմահարդարման պարագաները: Երեկոյան մայք ափի համար իդեալական է արդեն ավանդական դարձած կարմիր շքեղ շրթներկը, այս դիմահարդարման տեսակի հետ էլ Ձեր այտոսկրերն էլ փոքր ինչ արտահայտեք բրոնզագույն երանգաքսուքով:  657608_ou_pp 683886_ou_pp 695085_ou_pp 701613_ou_pp 709400_ou_pp 710750_ou_pp 711733_ou_pp 712453_ou_pp 712469_ou_pp 714261_ou_pp 714860_ou_ppCHANEL-Havana-1 CHANEL Cruise 2017 Cuba makeup 8 Burberry Womenswear Spring Summer 2016 - Backstage Beaut_004 Bright 955A0411 CHANEL Cruise 2017 Cuba makeup 2