Recent posts
To top
27 Mar

«Սկզբունքային է՝ զբաղվել սիրած գործով». Դիանա Շատվերյան

COVER stayl

Մեր խորագրի հյուրը դիզայներ և ոճաբան Դիանա Շատվերյանն է: Դիանայի անձնական և մասնագիտական style-ը՝ մեր զրույցում:

Նորաձևությունը….

-Ինքնադրսևորման յուրահատուկ միջոց է:

-Սերը դիզայների մասնագիտության նկատմամբ….

-Գալիս է փոքր հասակից: Ես միշտ սիրել եմ տարբերվող տեսք ունենալ և հաճախ դերձակներին պատվիրում էի իմ մտահաղացմամբ զգեստներ կարել:

Ստացված արձագանքներն ինձ հուշում էին, որ մարդկանց դուր է գալիս և դրանց նկատմամբ կա պահանջարկ:

3

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք ստեղծել Ձեր անվանական հագուստները:

-Քանի որ սիրած գործով զբաղվելն ինձ համար սկզբունքային է, որոշեցի հոբբին վերածել մասնագիտության՝ այդ ոլորտում ևս ստանալով մասնագիտական բարձրագույն կրթություն:

Այսպես մոտ 7 տարի առաջ սկսեցի իմ «կյանքի գործը»:

-«Shatverian» բրենդի առանձնահատկությունը….

-Երևի թե այն, որ մեր հաճախորդները դառնում են մեր ընկերները:

1

Փորձեք նկարագրել այն կնոջը, ով նախընտրում է «Shatverian» հագուստը:

-Ինքնաբավ, ինքնավստահ և համարձակ:

Դուք ինքներդ կրո՞ւմ եք Ձեր մոդելավորած հագուստները:

-Կրում եմ և հենց ինքս էլ ներկայացնում իմ ստեղծած հագուստի նմուշները:

4

Ձեր Fashion նախասիրությունները….

-Նորաձևության պես՝ հարափոխ (ժպտում է.-հեղ.):

Աշխատանքում սկզբունքներ կա՞ն:

-Պունկտուալություն, բարձր որակ և ջերմ վերաաբերմունք յուրաքանչյուր հաճախորդին:

Իսկ հաջողությա՞ն բանաձև….

-Ուժեղ կամք, նպատակասլացություն և անսպառ աշխատասիրություն:

555555

Առանց ո՞ր իրերի տնից դուրս չեք գա….

-Պայուսակ, ակնոց և հեռախոս (ժպտում է.-հեղ.):

Գիտեմ՝ ֆիլմերի մեծ սիրահար եք, առավել ազդեցիկ ֆիլմը…..

-Забивание камнями Сорайи М.:

Սիրած աքսեսուարը….

-Իմ սիրելի վզնոցը (ժպտում է.-հեղ.):

2

Բույրը….

-Myrrh & Tonka Jo Malone…..Baccarat Rouge 540 by Maison Francis Kurkdjian:

Նախընտրելի խմիչքը….

-Թարմ քամած նարնջի, ելակի և լայմի միքս հյութ:

Լիարժեք հանգստի համար ո՞ւր գնալ:

-Այնպիսի վայր, ուր մարդկությունը դեռ չի հասցրել ոտք դնել:

5

Կնոջը գեղեցկացնում է….

-Ինտելեկտն ու համեստությունը:

Առաջիկա ծրագրերը….

-Ծրագրերի մասին սիրում եմ խոսել միայն դրանց իրականացմանը զուգահեռ: