Recent posts
To top
23 Apr

«Մոդելը 90-60-90 պարամետրերով բարձրահասակ աղջիկը չէ». Աննա Դեմիրխանյան

COVER anna

Նա «ԷԼ» ամսագրի առաջին համարի շապիկի հերոսուհին է, «Միսիս Եվրոպա 2016»-ի առաջին վիցե միսիսը և արդեն Demirkhanyans’ Models School-ի հիմանդիրը:

Մեր հյուրն է մոդել Աննա Դեմիրխանյանը:

1

-Աննա, հե՞շտ է փոքրիկների հետ աշխատելը:

-Ավելի հեշտ, քան մեծերի: Փոքրիկներն ավելի հետաքրքրասեր են, ավելի մեծ սիրով և ըմբռնումով են լսում, ընկալում ինֆորմացիան: Իսկ դա հաճելի է:

-Նկատեցինք, որ ամենաակտիվը խմբում Ձեր աղջիկն է՝ Ինգան

-Այո, և ես աշխատում եմ իրեն չառանձնացնել մյուսներից:

Օրինակ՝ դեֆիլեի դասընթացներին, Ինգայի մոտ, մեղմ ասած, այդքան էլ լավ չի ստացվում: Բոլորի մոտ լավ է ստացվում, իր մոտ՝ ոչ այդքան: Երևի թե նրանից է, որ քիչ եմ աշխատում հետը՝ միշտ հիշելով որ իմ աղջիկն է:

-Ի՞նչ եք սովորեցնում փոքրիկներին:

-Սովորեցնում ենք քայլել: Անկախ նրանից մեր աղջիկները կցանկանան մոդել դառնալ թե ոչ, նրանք պետք է որպես կին կարողանան գեղեցիկ, ուղիղ մեջքով, հայացքը՝ բարձր քայլել փողոցում:

Սովորեցնում ենք էթիկայի կանոնները՝ ինչպես իրենց պահեն հասարակության մեջ:

Փորձում ենք իրենց զարգացնել՝ ուսումնասիրելով հետաքրքիր թեմաներ: Կլինի եգիպտական բուրգերը թե Մոնա Լիզայի նկարը, նպատակը՝ զարգացումն է. դերասանական արվեստի դասընթացներ, պարի պլաստիկայի դասընթացներ և այլն:

horizonakan4

Քաղաքագետից դեպի բանկային համակարգ, բայց միշտ մոդելային կարիերայով…. ինչպե՞ս են օգնում մասնագիտական հմտությունները:

-Երևի բանկային փորձս ինձ օգնել է մարդկանց հետ հարաբերություններ կառուցելուն, իսկ համալսարանի գիտելիքները՝ դիվանագիտորեն մոտենալ ամեն ինչին:

Երբևիցե պետք չէ կանգ առնել. մարդ ինչքան շատ է սովորում, այնքան շատ է հասկանում՝ գիտելիքի պակաս ունի:

Ես իմ ամենախիստ քննադատն եմ. անընդհատ ուզում եմ նոր բան սովորել:

-Demirkhanyan’s Models School ունենալու գաղափարը…..

-Ունենալով 18 տարվա մոդելային փորձ՝ վերջին տարիներին մտածում էի՝ ժամանակն է լքել այս ասպարեզը և իմ տեղը զիջել նոր սերնդին: Տեսնում էի՝ դիզայներները ցուցադրություններին նորից ու նորից ինձ էին հրավիրում և հասկանում էի՝ դրա պակասը կա:

horizonakan5

Ես որոշեցի բազմակողմանի կենտրոն բացել, որտեղ մենք կպատրաստենք ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ, այլ նաև կտանք բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր աղջկա:

-Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումների մոդելը:

– 90-60-90 պարամետրերով բարձրահասակ աղջիկը չէ: Նա պետք է շատ կիրթ լինի, դաստիարակված, կարողանա համագործակցել, իր աշխատանքը ճիշտ կազմակերպել, տիրապետել լեզուների. այսպես կարող է հաջողությունների հասնել առհասարակ կյանքում:

-Ուկրաինական տեսք՝ մայրիկից, ռուսական բարի հոգի՝ հայրիկից, իսկ այ հայկական…

-Մեծ քիթ (ծիծաղում է.-հեղ.):

12

Չնայած իմ արյանը՝ ես ամբողջ կյանքում ապրել եմ Հայաստանում և վերցրել եմ լավագույնը՝ դաստիարակություն, ավանդույթների պահպանում, հյուրասիրություն, ընկերասիրություն….:

-Կնոջ տեսքը կատարյալ է, երբ նա….

-Սիրված է իր սիրած տղամարդու կողմից:

-Հաջողության բանաձևը՞…

-Աշխատասիրություն + համարձակություն + սեր:

-Գերմանամուկ ունե՞ք:

-Գերմանամկներ:

-Իսկ կատո՞ւ:

-Այո՜:

Գերմանամկան ու կատվի հարաբերությունները գիտենք՝ ինչպիսին են….

-Այո, և ասեմ՝ իմ գերմանամկներն ու կատուն իրար հետ ջերմ խաղում են:

-Կյանքո՞ւմ էլ են հակադրությունները շատ:

-Կան…:

14

Հետաքրքիր է, երբ կյանքում ընդունում ենք այդ չելենջը. համադրում՝ իրար հակառակ բաները:

-Սիրելի ուտեստը…

-Ես համեղ ամեն բան սիրում եմ ուտել, շատ բկլիկն եմ:

-Համեղ ուտեստների սիրահարը ինչպե՞ս է կարողանում պահպանել մոդելային կազմվածքը:

-Իմ բախտը բերել է, և կա գենետիկայի գործոնը:

sovorakan logo shablon

Չեմ կարող ինձ զսպել և չուտել, բայց կարող եմ ինձ ստիպել՝ զբաղվել սպորտով, քայլել, շատ կալորիաներ ծախսել:

Սիրելի բույրը….

-Երեխայիս բույրը:

Նախընտրելի ոճը

-Տարբեր: Երբևիցե ինձ չեմ ստիպում պահել մի ոճի մեջ: Ես հագնում եմ այն, ինչի մեջ ներդաշնակ եմ ինձ զգում:

Սիրելի վայրը

-Սիրելիիս գրկում…..աղջիկս չլսի, նեղանա (ծիծաղում է.-հեղ.):

Ինչպիսի՞ն եք Դուք 3 բառով:

-Բարի, ընկերասեր և ուղիղ:

32

Ի՞նչ եք անելու հարցազրույցից հետո:

-Նորից դաս: Այնուհետև՝ մտերիմներիս հետ կինոթատրոն եմ գնալու:

Ո՞ր ֆիլմն եք դիտելու:

– Я — миллиардер-ը:

Առաջիկա ծրագրերը

-Աշակերտներիս հետ ուզում եմ շրջել Երևանի թատրոններով, թանգարաններով. շատերը կան, որ երբեք չեմ եղել կամ տարիներ առաջ եմ եղել: