Փոքր-ինչ ֆուտուրիստական, գունավոր , թարմ ու թրենդային. դեռ անցյալ տարվա Fashion Week-երի հետաքրքիր ոճերն էին հուշում՝ ինչ է պետք կրել այս սեզոնին:
El-ն առանձնացրել է գարուն-ամառ 15 թրենդները՝ թեթևացնելով հագուստի ընտրության Ձեր ամենակարևոր և հաճելի հոգսը:
Գունաթափված ջինս
Այն վաղուց չի ասոցացվում 80-ականների կամ դեղագործության հետ:
Ջինսե խիստ բաճկոններ, բարդ զգեստներ և մեծ պայուսակներ. ավելի շատ հիշեցնում են արվեստի գործեր:
Զգեստը՝ Stella MeCartney-ի հավաքածուից
Tie-Dye
1970 և 80-ականները պոդիումին հայտնվում են նոր ռակուրսից: Նոր հավաքածուներում նկատելի է Tie-Dye-ն: Այս տեխնիկան հայտնի է դարձել Hippie շարժման շնորհիվ, բայց հիմա այս գույներն ու նախշերը չեն նայվում Hippie-ավարի:
Լուսանկարում Tie-Dye-ով զարդարված է Prada-ի ատլասե զգեստն ու պայուսակը:
Statement-թևքեր
Եթե 80-ականների ոգով ուսի լայն գծերն արդեն մի փոքր ձանձրացրել են, ապա ծավալուն Statement-թևքերը թարմ են և նորաձև:
Հատկապես, եթե զարդարված են տպագրական և ֆուտուրիստական դետալներնով, ինչպիսին Louis Vuitton-ի մոտ է:
Ցանց, մաքրամե և պարաններ
70-ականներից մինչ օրս հյուսերը, նամանավանդ մաքրամեի տեխնիկան ասոցացվում է Hippie մշակույթի հետ, բայց դիզայներները հակառակն են համոզում և ներառում իրենց նոր հավաքածուներում:
Լուսանկարի զգեստը Salvatore Ferragamo-ի հավաքածուից է:
Մոնտաժողի ժիլետ
Sacai-ի, Fendi-ի և Chanel-ի հավաքուծուները հուշում են, որ մոնտաժողի ժիլետը այս սեզոնի թրենդներից է:
Լուսանկարում Fendi-ն ներկայացնում է խոշոր, մեծ գրպաններով մոնտաժողի ժիլետ՝ համադրած սպիտակ վերնաշապիկի հետ:
Կապրի
Հեծանվորդների ծնկից մի փոքր ներքև ձգվող տաբատի և էլեգանտ բաճկոնի համադրությունն այս ամռան գլխավոր թրենդներից է:
Լուսանկարը՝ Chanel-ի ցուցադրությունից է:
Դեգրադե
Դեգրադեի էֆեկտը նոր միտում չէ նորաձևության մեջ, բայց այս սեզոնին ավելի յուրահատուկ է նայվում:
Oscar de la Renta-ի զգեստում հարթ անցումներ են՝ կարմիրից ալոմ:
Ֆրանկենշտեյնի հագուստ
Ժամանակակից նորաձևությունը խրախուսում է ոչ ակնհայտ համադրությունները: Պետք չէ մտածել՝ ինչպես կհամադրվեն բարոկկո պրինտը սիսեռի հետ:
Jil Sander-ի վերնաշապիկը կարծես կազմված է երկու տարբեր վերնաշապիկներից:
Թաշկինակային պրինտ
Նկարները, ոչ միայն թաշկինակների վրա, այլ նաև պոդիումին ոչ թե շատ են, այլև՝ շատ-շատ:
Chloé-ի զգեստի մեկ երրորդը զարդարված է թաշկինակային պրիտով:
Քրոշե
Քրոշեն, կարճ տոպերով և հյուսված ամառային բերետներով այս ամառ ներկայանում է նոր ռակուրսից: Այժմ այս տեխնիկայով ստեղծվում են շատ կանացի զգեստներ, ինչպիսին Phillip Lim-ինն է:
Ներկի ցայտերով պրինտ
Գույներից այն կողմ կա ալտերնատիվ տարբերակ՝ Lemaire-ի սպիտակ զգեստի վրա սև ներկի ցայտեր:
Ոտքից գլուխ կաշի
Աշխարհահռչակ բրենդները մեզ արդեն նվիրել են կաշվե հավաքածուներ ցանկացած ճաշակի համար: Դիզայներները գույների հարցում նույնպես ազատ են, ինչպիսին, օրինակ Salvatore Ferragamo-ի զգեստն է:
Պլիսսե
Մի քանի տարի առաջ բոլորը սիրահարված էին այս ձևին, իսկ հետո արագ հիասթափվեցին: Լավ նորություն՝ պլիսսեն նորից թրենդային է և չի ասոցացվում 5 տարի առաջվա պլիսսեի հետ:
Լուսանկարում՝ Givenchy պլիսսե զգեստն է:
Գրգռաճեղքով տաբատ
Սովորական տաբատները մի կտրվածքի շնորհիվ թողնում են սուպեր էֆեկտ: Chanel-ի հավաքածուում կան խորը, ոտքը մերկացնող տաբատներ: