Recent posts
To top
5 Dec

SKYRANCH ONE. ՇՔԵՂ ԻՆՏԵՐԻԵՐ ԵՐԿՆՔՈւՄ

SYO_Cabin+EEJ

Անձնական ինքնաթիռներով օլիգարխներն արդեն ոչ ոքի չեն զարմացնի, բայց դրանց սրահի ինքնատիպ ձևավորմամբ` միգուցե: Այս հարցում նրանց կարող է օգնության հասնել SottoStudios ընկերությունը, որը ներկայացրել է SkyRanch One կոնցեպտուալ գերշքեղ սրահը: Դիզայներներն առաջնորդվել են բարդ պարզության սկզբունքով, իսկ այն, ինչ ստացվել է, կարծում եմ, կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին: Ցանկալի արդյունքին հասնելու համար նրանք օգտագործել են հնարավորինս շատ էկզոտիկ նյութերից պատրաստված էլեմենտներ, ինչպիսիք են, օրինակ, սպիտակեցրած փայտյա պանելները, կենդանիների եղջյուրներից պատրաստված լուսամփոփները, պարկացուգործվածքով զարդարված պատերը, ինչպես նաև հյուսված կաշվից և անգլիական բրդից տարատեսակ աքսեսուարները, որոնք յուրահատուկ շքեղություն են փոխանցում ինքնաթիռի սրահին՝ այն թանկարժեք ռանչոյի վերածելով: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում մոդուլային կառուցվածքով նստելատեղերը, որոնք հեշտությամբ կարելի է հարմարացնել ձեր մարմնի դիրքին: Դիզայներները կարող են այս սրահը հարմարեցնել ցանկացած ինքնաթիռի, ինչպես նաև հաշվի առնել ձեր անձնական ցանկությունները, սակայն խորհուրդ են տալիս Embraer-ի Lineage 1000e-ն, որն իր չափսերով ամենաօպտիմալն է նման սրահ ստանալու համար:

Lineage 1000

OUTLAW SOELDEN+NIGHT SRO_Entrywhite16 SRO_Galley16 SRO_GalleyLin SROfinal_DALLAS_HR SYO_Cabin+EEJ