Recent posts
To top
29 Jun

Շրջազգեստ կրելու էստաֆետը ընդմիշտ հանձնվել է կանանց…

Dior-Cruise-2016 (1)

Չհաշված շոտլանդական հանրահայտ կիլտը, շրջազգեստ կրելու էստաֆետը ընդմիշտ  հանձնվել է   կանանց: Շրջազգեստն,  անշուշտ, կանացիության և սեքսուալության խորհրդանշան է: Պատմական տարբեր դարաշրջաններում այն ձևափոխել է  իր ձևվածքը, գույնը, երկարությունն ու խտությունը:  Մասնագետների պնդմամբ սկզբում այն ստեղծվել է  մարմնի  պաշտպանության նպատակով  և  օգտագործվել է թե տղամարդկանց,  և թե կանանց կողմից:  Շրջազգեստի պատմական առաջին էվոլուցիան սկսվել է, այն բանից հետո, երբ  հանրահայտ  Կոկո Շանելը փոփոխել է շրջազգեստի երկարությունը ՝ հասցնելով այն մինչև ծնկները: 1965- ին էլ Մերի Քուանտը հորինել է մինին՝անվանելով այս տեսակի շրջազգեստը, իր մեքենայի՝ Mini Cooper-ի անունով: Աշխարհահռչակ նորաձևության տները մեծ ուշադրություն են դարձնում նոր  տեխնոլոգիական լուծումներին  և  առաջարկում են կտորների հետաքրքիր տարբերակներ և  գունային բազմազանություն :Այս սեզոնին չափազանց նորաձև են լայն և երկար ձևվածքով շրջազգեստները, ինչպես նաև ծաղկանման մոդելները, որոնք կարելի է կրել ցանկացած բլուզի հետ,մոդայիկ են նաև շատ կիպ և մեծ բացվածքներով, ինչպես նաև լազերային կտրվածքներով շրջազգեստները: 381f0b6bc47946a46db7200f03041293

Spring Summer 2016 Skirts Fashion Trends

Spring Summer 2016 Skirts Fashion Trends

sub_slip_dress_jpg_9081_jpeg_4384.jpeg_north_982x_white TB_SS16_Mailer_12_1234_278c_v3_Final_RGB (1) tory-burch-beige-evette-loafer-product-1-15201473-0-575651048-normal Tory-Burch-Resort-2016-Lookbook-Clothing04 Tory-Burch-Resort-2016-Lookbook-Clothing10 (1) vogue2