Recent posts
To top
28 Dec

Ինչ մեքենա է վարում Շուշան Երիցյանը և ինչի մասին է երազում

269

Ինչ մեքենա է վարում Շուշան Երիցյանը և ինչի մասին է երազում

269

Դերասանուհի, հաղորդավարուհի, և նաև վարորդ: Շուշանը վարել վաղուց գիտեր, բայց անձնական մեքենա ձեռք է բերել 3-4 ամիս առաջ: Մեքենան Շուշանի համար նախևառաջ անհրաժեշտություն է: 17 տարեկանից աշխատելով՝ նա մեքենան սեփական քրտինքով ձեռք է բերել միայն 22-ում: Մի քանի ամիսների ընթացքում Շուշանը 3 անգամ թեթև պատահարների մեջ է ընկել, իսկ 1 անգամ՝ վթարի ենթարկվել: Կայանելը նրա մոտ այդքան էլ հեշտ չի ստացվում, բայց արդեն սովորում է: Իսկ կանոնների խախտման համար հաճախ է ստանում ծանուցումներ: Մեքենայի մեջ պահում է ՝ կոնֆետներ, հագուստ, կոշիկներ, make-up պարագաներ և իր համար հատուկ գողացված ջրաշուշանը: Մեքենայի մեջ նա անցկացնում է իր օրվա մեծ մասը և երբեմն նաև ուտում է ղեկին: Իր Toyota-ն միշտ մաքուր վիճակում է պահում, ինչում համոզվեցինք ինքներս: Սակայն Շուշանը խոստովանում է, որ բարձրակրունկները խանգարում են նրան ավելի ազատ ու հանգիստ վարել:

Շուշանի երազանքների մեքենան  Rolls-Royce-ն է:

Մեքենայի մակնիշը՝  TOYOTA CAMRY

Մեքենայի արժողությունը՝  14.000- 15.000  դոլար:

Քանի անգամ է վթարի ենթարկվել ՝  4

 

248 255   284 296

281