Recent posts
To top
25 Nov

Ինչքանով են ,,վաճառվում” աստղերը

b1e587d1ef13bde762fdec51e9768c91

Ռուսական շոու-բիզնեսի  աստղերի դեկտեմբերյան գրաֆիկն արդեն պլանավորված է: Ամբողջ ամիս նրանք պետք է երգեն, պարեն և վարեն միջոցառումներ: Սա այն դեպքն է, երբ ամիսը կերակրում է ամբողջ տարին: Teleprogramma.pro –ն բացահայտեց, թե ինչքանով են շոու-բիզնեսի հայտնիները վարում կորպորատիվ միջոցառումները: Հայտնի երգչուհի Նարգիզն այս  տարի գտնվում է ուշադրության կենտրոնում, որի պատճառը սկանդալային բաժանումն է ամուսնուց, դրան հետևեցին երգերի պրեմիերաները, արդյունքում  դարձավ ավելի քննարկվող և պահանջված երգչուհի: Նարգիզի 45 րոպե ելույթի հոնորարը կազմում է 2մլն ռուբլի:

s5

 Վլադիմիր Պրեսնյակովը և իր կինը՝Նատալյա  Պոդոլսկայա,  ելույթ  են ունենում  1մլն 700.000 ռուբլիով:

s8

“Холостяк” հեռուստահաղորդումից հետո Ալեքսեյ Վորոբյովը հայտնվեց կանանց ուշադրության կենտրոնում և դարձավ ավելի պահանջված: Ա.Վորոբյովի և իր  <<Ֆրենդի>>  խմբի ելույթի հոնորարը 20.000 դոլար է:

s7

Հայտնի երգչուհի Պելագեան գտնվելով նախածննդաբերական շրջանում, հրաժարվում է ելույթ ունենալ, նույնիսկ 5մլն ռուբլու դիմաց: Վերջինիս առաջարկել են ապահովվել իր անվտանգությունը ելույթի ժամանակ թիկնապահներով, բայց նա հրաժարվել է:

s6

Կսենիա Սոբչակը կորպորատիվը վարում է 20.000 եվրոյի դիմաց: Անպայման վճարում են նաև նրա վարսահարդարին և դիմահարդարին, որոնց արժեքն է 50.000 ռուբլի:

s1

Ստաս Կոստյուշկինի և իր “A-Dessa” խմբի 45 րոպենաոց ելույթի հոնորարը 600.000 ռուբլի է:

s9

Գեղեցկուհի և նորաձև Վերա Բրեժնևայի հոնորարն է 40.000 եվրո:

s10

Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբովսկին 2 ժամյա վարպետաց դասընթացները  և դասախոսութուններն անցկացնում է  540.000 ռուբլիով :

s12

“Дом 2” հեռուստահաղորդման հաղորդավարուհի ՝ Օլգա Բուզովայի Ամանորյա հոնորարը 600.000 ռուբլի է:

s2

Դե իսկ Կսենիա Բորոդինայի հոնորարը սկսվում է  700.000-ից:

s3

“Вечерний Ургант” հաղորդման մյուս հաղորդավար Դմիտրի Խրուստալյովը կվարի կորպորատիվը միայն 1.000000 ռուբլու դիմաց:

s11

Դե իսկ Իվան Ուրգանտը կանցկացնի միջոցառումը 50.000 եվրո հոնորարով:

s4

Ահա և սա է դեկտեմբերյան կորպորատիվ միջոցառումների և ելույթների գնացանկը: Հավելենք, որ դեկտեմբերի 31-ին նախորդող մի քանի օրերին ավելանում է նշվաց գնացանկի 20-40%: Դե իսկ Ամանորի գիշերը, աստղերը պահանջում են  հոնորարի կրկնապատիկը կամ 50% ավելին: