Օգոստոսի 6-ին Yerevan Sky սրճարանում տեղի ունեցավ «Lilevents»-ի՝ «Ավելի ներդաշնակ, խնամված ու գեղեցիկ» խորագրով հերթական ինֆորմատիվ սեմինար-բրանչը:
Բժշկական սեմինարին քննարկվեցին կանանց հուզող թեմաներ: Մասնակիներին սպասվում էր նաև համեղ հյուրասիրություն և նվերներ միջոցառման հովանավորներից:
Սեմինարի բանախոսներն էին Ս. Վ . Մալայանի ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Լուսինե Վանյանը, «Մեդէսթ» կլինիկայի գլխավոր բժշկուհի ՝Մարինա Շիշմանյանը, ինչպես նաև հոգեբան-խորհրդատու Գոհար Լևոնյանը:

Ակնաբույժ Լուսինե Վանյանը պատմեց, թե ինչպես պետք է ճիշտ ընտրել արեւային ակնոցներ եւ խնամել աչքերը: Նա նշեց, որ արեւապաշտպան ակնոց ընտրելիս, բացի նորաձեւության կանոններին հետեւելը, կարեւոր է, որ այն ունենա ուլտրամանուշակագույն ճառագայթման 100 տոկոսանոց եւ պոլարիզացնող ֆիլտրեր։ Առանց պաշտպանիչ ֆիլտրերի մուգ արեւային ակնոց կրելը վնասում է մեր առողջությանը։
«Մեդէսթ» կենտրոնի գլխավոր բժշկուհի Մարինա Շիշմանյանը խոսեց բոթուլինաթերապիայի շուրջ պտտվող միֆերի եւ իրականության մասին։
Հոգեբան-խորհրդատու Գոհար Լեւոնյանը ներկայացրեց, թե ինչպես ճանաչել սեփական և այլոց հույզերն ու ցանկությունները՝ միաժամանակ զարգացնելով դրանք կառավարելու ունակությունը եւ լինել առավել ներդաշնակ:

Սեմինարի հովանավորներից էր Alfa pharm ընկերությունը իր Avene ապրանքանիշով։ Avene ապրանքանիշն ունի պրոդուկտների լայն տեսականի բոլոր տեսակի մաշկի բուժման եւ խնամքի համար։
Սեմինարի հովանավորներից էր նաեւ «Բիոկաթ» ընկերությունը, որն իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ: Այսօր ընկերությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք եւ պանրի տեսականի։
Սեմինարի հովանավորներից էր նաեւ Green Way Armenia ընկերությունը: Կազմակերպությունն ներկայացնում է ճապոնական տրոհված մանրաթելից ստեղծված յուրահատուկ Aquamagic շարքը, որի խնամքի, մաքրման կտորները օգտագործվում են միայն ՋՐՈՎ և հնարավորություն տալիս լիարժեք ազատվել կենցաղային քիմիայից։ Տեսականիների մեծ մասը հագեցած են արծաթե նանո իոններով և դրա համար հակաբակտերիալ են։ Բացի այս էկո, չոր կոսմետիկա, 100% premium եթերային յուղեր, թեյեր և բիոակտիվ հավելումներ։

Միջոցառման քաղցր հյուրասիրությունն ապահովեց Momsbakery -ն, որը գտնվում է Սայաթ -Նովա 40 հասցեում։
Հատուկ շնորհակալություն Siroon Beauty bar-ին եւ Mariam-Mnatsakanyan fashion ստուդիային։
Նկատենք, որ սեմինարն անցկացվեց պարետի բոլոր հրահանգները պահպանելով։
Մեր հաջորդ սեմինարին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել (044)858508
հեռախոսահամարին:












































