Recent posts
To top
22 Nov

Save the Date. Սկարլեթ Յոհանսոնի ծննդյան օրն է

Image00002

Շեկ մազերով, անսահման հումորով և ինքնահեգնանքով, գեղեցիկ կազմվածքով ու բարձր ինտելեկտով. քիչ դերասանուհիների կարելի է այսպես բնութագրել, և Սքարլեթ Յոհանսոնը հենց այդ քչերից է:

Image00001

Ծննդյան 33-ամյակի առիթով մենք առաջարկում ենք ոչ միայն հիշել, որ Սքարլեթը աշխարհի ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկն է, այլ նաև իմանալ, թե ինչ մտքեր ունի:
*

Երջանկությունն այն է, երբ գիտես` ուր ուղղել խենթությունդ:
*

Ամուսնության գլխավոր առավելությունը՝ իմանում ես քո մասին այն, ինչ առաջ չգիտեիր:
*

Աշխարհում ամենաշատն ուզում եմ տգեղ կնոջ դեր խաղալ:
*

Ես երբեք ինձ չեմ հարցնում, թե որքան սեքսուալ տեսք ունեմ: Ինձ անհանգստացնում է այն, թե արդյոք խենթի տեսք չունեմ:
*

Իմ կարծիքով՝ հայտնի լինելը նման է լավ ռեստորանում առանց հերթի սեղան նստելուն: