Հունիսի 13-ին Radisson Blu Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Sarajyan» բիզնես ակումբի ոչ ֆորմալ բացումը։
Միջոցառման հատուկ հյուրն էր ռուսական «Սիներգիա» բիզնես դպրոցի տնօրեն և «Սիներգիա» համալսարանի ռեկտոր Գրիգորի Ավետովը, ով հարց-պատասխանի ֆորմատով ելույթ ունեցավ 100-ից ավել գործարարների համար։
Գրիգորին խոսեց կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործիքներից, կիսվեց իր սեփական պրակտիկ մեթոդներով և հաջողության բանաձևով։ Նախատեսված 1 ժամի փոխարեն ելույթը մասնակիցների ակտիվ նախաձեռնությամբ վերածվեց 2-ի։
Հայ գործարարները, թոփ-մենեջերներն ու ոլորտի տարբեր մասնագետներ հնարավորություն ունեցան ճանաչելու և բացահայտելու Մոսկովյան հայտնի բիզնես-դպրոցի ղեկավարին, ծանոթանալու նրա աշխատանքային մեթոդներին, հաջողության գաղտնիքներին և ապագա ծրագրերին։ Ի դեպ՝ Գրիգորին ազգությամբ հայ է։
«Sarajyan» բիզնես ակումբն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Սա փակ ակումբ է, որին կարելի է անդամագրվել միայն նրա այլ անդամների հրավերով և խորհրդի հաստատմամբ։
Ակումբի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ բիզնեսմեններն ու թոփ ղեկավարները կարող են գտնել համակիրներ, գործընկերներ ու նոր գաղափարներ, կիսվել սեփական փորձով, սովորել մյուսներից և առաջ գնալ։
Մաստեր-կլասսները, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների հետ հանդիպումները, բիզնես տուրերն ու իհարկե ժամանցը ակումբի գործունեության կարևոր մասն են լինելու։
Շատ փակագծեր ակումբականները դեռ չեն բացում, բայց խոստանում են՝ «Sarajyan» բիզնես ակումբում երբեք ձանձրալի չի լինելու