Recent posts
To top
3 Oct

Rock, baby, rock. Քաղաքային շիկը 70-ականներից

GPRO8559

 

Petoor-ի նոր աշուն-ձմեռ 2019-20 հավաքածուն առաջարկում է 70-ականների էսթետիկան՝ որպես զգացողություն և աշնանային գունային գամման՝ որպես պատկերընկալում:

Կաշին, անջրանցիկ, խշխշան գործվածքները, ջրի պես հոսուն մետաքսը, ամենուր հանդիպող դարսերը՝ համադրված ազատ, խալաթային ուրվագծերի հետ. ահա այն բաղադրիչները, որոնցից կազմված է Petoor-ի նոր աշուն-ձմեռ 2019-20 հավաքածուն:

Վերանայեք դենդիների, գաղտնի գործակալների ու տարբեր այլ արկածների մասին պատմող ֆիլմերը 70-ականներից, փորձեք փակել աչքերն ու մտովի հետ գնալ կես դար, երբ կյանքում ամեն մանրուք նշանակություն ուներ, ամեն ինչ այնքան արագ չէր, որքան այժմ, երբ տղամարդիկ գիտերին, թե ինչպես է պետք վարվել իսկական լեդիի հետ, իսկ կանայք հաճույք էին ստանում թույլ և անպաշտպան լինելուց:

Մեծ մետաքսյա բանտերով զարդարված զգեստներն ու վերնաշապիկները ճիշտ հակադրության մեջ են կաշվե զգեստների հետ: Գոտկատեղում ձգվող երիզով հավաքված կաշվե ժակետները կրեք լայն դարսածալով շագանակագույն կապրի տաբատով, իսկ ծաղկանախշ աշնանային վերարկուն կգունավորի օրը: Նոր հավաքածուն կազմված է մեծամասամբ կրելի, casual հագուստի մասերից, առկա են Petoor-ի խալաթային զգեստներն ու պիժամա-ժակետները, հարմարավետ ամենօրյա տաբատներ և թեթև աշնանային վերարկուներ:

Petoor նոր աշուն-ձմեռ  2019-20 հավաքածուն արդեն ներկայացված է 5Concept խանութ-սրահում Սայաթ-Նովա 5 հասցեում:

GPRO8136 GPRO8152 GPRO8173 GPRO8193 GPRO8205 GPRO8228 GPRO8230 GPRO8269 GPRO8285 GPRO8323 GPRO8399 GPRO8437 GPRO8443 GPRO8500 GPRO8524 GPRO8559 GPRO8594 GPRO8634