Recent posts
To top
19 Jun

Նոր սերնդի Range Rover Evoque ամենագնացն արդեն Հայաստանում է

RRE-5

Jaguar և Land Rover ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է նոր սերնդի Range Rover Evoque ամենագնացը:

Լիովին նոր Range Rover Evoque-ը կոչված է ևս մեկ անգամ հաստատելու բրիտանական ապրանքանիշի առավել սիրված մոդելներից մեկի համբավը, որի վաճառքները 7 տարիների ընթացքում միայն Եվրոպայում կազմել են շուրջ 380.000 օրինակ:

Ավտոմեքենան ստացել է գերժամանակակից դիզայն, որն ընդգծվում է առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակների և թափքի միջնամասի արտահայտիչ գծի միջոցով: Range Rover Evoque-ի տպավորիչ և դինամիկ ուրվագծի գաղտնիքը նրա կատարյալ համամասնություններն են, որոնք շեշտում են այս ավտոմեքենայի օրիգինալ ոճը:

RRE-1

Նոր սերնդի Range Rover Evoque-ի գլխավոր առանձնահատկություններից է առաջին անգամ մոդելի համար առաջարկվող MHEV-ը կամ փափուկ հիբրիդային տեխնոլոգիան: Այն կուտակում և պահպանում է արգելակման ժամանակ առաջացող էներգիան և հետագայում կիրառում այն՝ շարժիչի արդյունավետությունն ապահովելու ու վառելիքի ծախսը զգալիորեն կրճատելու համար:

Ինչպես և JLR ընկերության թողարկած բոլոր ամենագնացները, նոր Evoque-ը հագեցած է բազում տեխնոլոգիաներով, որոնք նպաստում են արտադրողականության և հարմարավետության աճին: Հիշատակման են արժանի նոր 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը, կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC), զառիվայր և զառիվեր շարժմանն օժանդակող HDC և GRC համակարգերը, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգը և անվտանգության մի շարք առաջադեմ լուծումներ:

Հայաստանում Jaguar և Land Rover ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունում վստահ են, որ նոր Range Rover Evoque-ն արժանապատվորեն կփոխարինի իր նախորդ սերնդին՝ դառնալով վաճառքների առաջատարը՝ գին-որակ-հագեցվածություն կատարյալ համադրության շնորհիվ: Նոր մոդելի մասին ավելին իմանալու համար կարող եք դիմել «Ֆորա Պրեմիում» ընկերություն։

Հասցեն՝ Աճառյան 42

Հեռ.՝ (010) 61-70-00

RRE-2 RRE-3 RRE-4 RRE-5