Հայաստանի ռեյտինգային ռադիոկայաններից մեկը՝ Ռադիո Մարշալլն արդեն 3 տարեկան է։ Երեք տարի շարունակ 103.5 հաճախականությամբ հեռարձակվող Ռադիո Մարշալլն իր ունկնդիրներին է առաջարկում միայն ժամանակակից, որակյալ ու հիթային թոփ 40 երաժշտություն, թարմ և օպերատիվ լրատվություն, ինչպես նաև հետաքրքիր ձևաչափով երիտասարդական հաղորդումներ։ Ռադիոկայանը ետ չի մնում նաև նորագույն տեխնոլոգիական լուծումներից։ Seasones ռեստորանային համալիրում հավաքվել էին Ռադիո Մարշալլի ընկերներն ու գործընկերները՝ շնորհավորելու ռադիոկայանին ծննդյան օրվա կապակցությամբ և Մարշալլի թիմի հետ կիսելու տոնական մթնոլորտը։ Ռադիո Մարշալլի տարեդարձը լի էր անակնկալներով, բազմաթիվ խաղարկություններով, ինչպես նաև հայտնի հյուրերով։ Տարեդարձին ներկա էին մի շարք հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին Hills սպորտ ակումբը, Վաղարշ և որդիներ ընկորքւթյունը, Ալեքս տեքստիլ գուլպեղենի արտադրական ձեռնարկությունը և այլ ընկերություններ, որոնք ձեռնունայն չէին եկել, այլ պատրաստել էին գեղեցիկ անակնկալներ։ Ռադիո Մարշալլն իր ծննդյան օրը նույնպես անակնկալներ էր պատրաստել։ Մարշալլի թիմն ու տնօրինությունն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին հավատարիմ ընկեր- գործընկերներին հարատև համագործակցության համար, ինչպես նաև սիրելի ռադիոունկնդիրներին՝ կատարած ընտրության համար։ Երեկոյի ամենասպասված մասն էր կազմում արդեն ավանդական դարձած ծննդյան մեծ տորթը, որն, ի դեպ, Ֆարինի հրուշակեղենի ձեռնարկության յուրօրինակ աշխատանքի արդյունքն էր։ Երեկոյի ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Karine Arustamyan and The Band-ը, Sone Silver-ը և Զառա Մարկոսյանը, ինչպես նաև DJ Haik Solar-ը և Arni Rock-ը։ Դե իսկ Ռադիո Մարշալլի հաղորդավարների ինքնատիպ ու շքեղ տեսքը ապահովել էին Քուիզ կանացի հագուստի և աքսեսուարների խանութ-սրահը և Իմիջ Կոդ գեղեցկության սրահը։