Այսօր ծննդյան 44-ամյակն է նշում դերասանուհի Պենելոպե Քրուզը: Ծննդյան առիթով մենք որոշել ենք վերհիշել գեղեցկուհի Քրուզի ամենահետաքրքիր կերպարներից մի քանիսը:
ATELIER VERSACE
2007-ի Օսկար մրցանակաբաշխությանը Պենելոպե Քրուզը ներկայացել էր VERSACE-ի զգեստով: Այդ օրը նա «Կանացի լավագույն դեր» մրցանակի համար էր պայքարում, բայց ստացավ լրատվամիջոցների ուշադրությունը՝ շնորհիվ հենց այս զգեստի:
CHANEL
Եվս մեկ զգեստ՝ այս անգամ Օսկարի 80-րդ մրցանակաբաշխությունից: Քրուզն ընտրել էր Chanel-ի հագուստներից մեկը:
AZZEDINE ALAIA
Սևը Քրուզը սիրում է, սևը նրան սազում է: SAG Awards 2009-ին դերասանուհին ներկայացել էր Azzedine Alaia-ի մոդելավորած զգեստով:
Կրկին Versace
Zoolander 2-ին Պենելոպեն ներկայացել էր Versace-ի զգեստով. սա վստահաբար նրա ողջ կարիերայի ամենահաջող fashion-ընտրություններից էր: