Պենելոպե Կրուզն ու Խավիեր Բարդեմը Հոլիվուդի ամենահետաքրքիր զույգերից մեկն են, թեկուզ հենց նրանով, որ չեն սիրում հաճախ խոսել իրենց ու երեխաների մասին: Երրորդ աչքից հեռու պահելով ընտանեկան կյանքի մանրամասները` նրանք ձգտում են հեռու մնալ լուսանկարիչներից ու լրագրողներից` հատկապես այն ժամանակ, երբ հանգստանում են կամ ժամանակ են անցկացնում երեխաների հետ:
Այս անգամ սակայն զույգին առանց պահըն անմահացնող լուսանկարիչների մնալ չի հաջողվել: Դիսնեյլենդում նրանց ֆիքսել են ամենահասներն ու արձանագրել`լավ ժամանակ են անցկացնում երեխաների հետ:
Ի դեպ, պետք է նշել, որ հարցազրույցներից մեկում Կրուզը պատմել էր, որ երբեք երեխաների նկարները սոցցանցերում չի հրապարակում, որովհետև կարծում է` այդ որոշումը իրենք պետք է ընդունեն: