Եթե ցանկություն է առաջանում լինել նորաձև և ուշադրություն գրավել, ապա վստահ կարող ենք ասել, որ պետք է կրել այս սեզոնին շատ նորաձև դասական հագուստ բեժ կամ պաստելային գույների մեջ : Մինիմալիստական լուծումներով և դասական կտրվածքի բեժ գույնի հագուստը էլ ավելի է ընդգծում մարմնի ուրվագծերը: Նմանատիպ գույնը սազում է միմիայն իդեալական կազմվածք ունեցող կանանց: Բեժ կամ նուդ տոները համադրելի են գրեթե բոլոր գույների հետ, այդ իսկ պատճառով կարելի է համեմել նման գույներն ավելի վառ պայծառ գույներով:Կարող եք համադրել այն թե հարթ և թե բարձրակրունկ կոշիկների հետ: Ոնիվերսալ և շատ պրակտիկ այս գույնի իրերը պետք է իրենց տեղը գտնեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Նուդ գույնի երեկոյան զգեստն էլ պիկանտ տեսք կտա և հետաքրքիր կերպով կհամադրվի ալ կարմիր աքսեսուարների հետ: Առանձնացրել ենք մի քանի իր , որոնց միջոցով կարելի է ստանալ անկրկնելի և սեքսուալ կերպար: