«Կարիբյան ծովի ծովահեններից» Օրլանդոն ու «Last Friday night» երգի փերին՝Քեթին, բաժանվում են: Օրլանդոյի մտերիմները պնդում են` այս որոշումը դերասանինն է, Քեթիին մոտ կանգնած աղբյուրները հայտարարում՝ դերասանուհին է այդպես որոշել: Աստղային միության փլուզման իրական պատճառները առայժմ հայտնի չեն,փոխարենը մամուլն ակտիվորեն փաստեր ու ենթադրություններ է ներկայացնում: 10 ամիս տևած սիրավեպի ընթացքում զույգը վճռեց ամուսնանալ և երեխաներ ունենալ, Բլումի անունը կապվեց Սելենա Գոմեսի հետ, դերասանին մեղադրեցին դավաճանության մեջ, զույգը պայքարեց,բայց չդիմացավ:
Սիրավեպն ավարտված է: