Recent posts
To top
8 Jun

Օֆիսային հանդերձներ…

Օֆիսային աշխատակցի հանդերձը, ընդունված կարգի համաձայն, ունի իր կանոններն ու օրենքները:Կախված այն բանից ,թե որտեղ է աշխատավայրը ուրվագծվում է ողջ զգեստապահարանը: Մինիմալիստական լուծումներով դասական հագուստները, սակայն, ընդունելի են յուրաքանչյուր աշխատանքային միջավայրում,իսկ որպեսզի հանդերձը անշունչ չլինի ,երբեմն կարելի է  էքսպերիմենտների դիմել և հանդերձները, որոնք մի քիչ հագեցած են մոխրագույն տոներով համեմել ավելի պայծառ գույներով:   Գունային ակցենտավորումը, գործվածքների, ձևվածքի ընտրությունը բարդ գործ չէ ,սակայն  որոշ ընկերություններ ունեն հատուկ մշակված դռես կոդի կանոններ : Խախտողներին, երբեմն, նույնիսկ  տուգանում են կամ հեռացնում աշխատավայրից: Կան  իրեր , որոնք օֆիսային աշխատակցի համար չեն, օրինակ կեդերը, պլատֆորմայով կոշիկները, շատ կարճ զգեստները կամ շրջազգեստները, լայն բացվածքները, կաշվե տաբատները և այլն: Որոշ գրասենյակային աշխատակիցներ զուրկ են այդ կաղապարներից : EL Holding-ի  խմբագրակազմը նախընտրում է ազատ ոճի հագուստ, առանց որևէ սահմանափակման, որոշ աշխատակիցներն էլ անպայման նախընտրում են հարմարավետ ոճային հարթ կոշիկներ և նույնիսկ ջինսե տաբատներ:Եթե ցանկություն առաջացավ ավելի մանրակրկիտ ծանոթանալ մեր խմբագրակազմի հագուկապին, ապա գալիք շաբաթ հետևեք մեր post-երին, որտեղ կտեղակայվի այս թեմային նվիրված  նյութ…1-dress-code-office 3-dress-code-office (1) 5-dress-code-office 2015-2016-New-Office-Attire-Ideas-For-Ladies-1 2015-2016-Office-Wear-For-Ladies-1 2015-2016-Office-Wear-For-Ladies-2 2015-2016-Office-Wear-For-Ladies-17 2015-2016-Office-Wear-For-Ladies-19 Collage-01 interview_glamour_26Mar15_1080x720 office-attire Womens-Office-Attire-2015-2015-1