Recent posts
To top
10 May

Ինչո՞ւ պետք է շտապես՝ տեսնելու երևանյան նոր այգին

cover

Մշտապես լինելով երևանյան ժամանցի կենտրոնում, այսօր հենց Երևանի կենտրոնում ենք՝ նոր բացվող պուրակում:

Մենք քայլեցինք այգով, ինքներս հիացանք և որսացինք ինչպես այգու, այնպես էլ նրա առաջին հյուրերի մասին խոսող կադրեր:

Ինչո՞ւ շտապես և դու էլ դառնաս այգու առաջին հյուրերից, կհուշեն մեր լուսանկարները:

12

Նախ՝ ինչպե՞ս է ստեղծվել այգին.

Այն սահմաններ չճանաչող բարեգործության գեղեցիկ արդյունք է. կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից:

16

Ե՞րբ.

Վստահ եմ, այս ընթացքում նկատել եք այստեղ ընթացող շինարարական աշխատանքները:

6 ամիս՝ նախագծային աշխատանքներ, մեկուկես տարի՝ շինարարական, արդյունքը՝ այսօրն է :)

5

Ի՞նչ կա-չկա այգում.

Առաջինը, որ կնկատեք շատրվաններն են՝ 280 շիթ ունեցող:

13

Շուրջբոլորը՝ 250 բացառիկ տեսակի ծառ:

1

Մի փոքր դեպի կենտրոն և՝ Երևանի քարտեզը՝ պատրաստված վարդագույն կվարցիտից:

15

Ընթացքում ժպտալու եք բրոնզաձույլ 5 ջրային արձանների յուրահատուկ դիզայնից:

53

52

Հոգնելու եք և նստեք անթիվ թվացող նստարաններից որևէ մեկին և մտածելու եք՝ երեկոյան նորից գալ ու վայելել շատրվանների լույսերը, երաժշտությունը և իհարկե երեկոյան Երևանը:

Իսկ ինչը՞ չկա. չկան շատրվաններից չուրախացող փոքրիկներ, չժպտացող մեծեր, և իհարկե չկա հին այգին ամբողջությամբ:

14

Լուսանկարները՝ Էլեն-Մերի Հովհաննիսյանի