Recent posts
To top
17 Nov

Mother & Child. Նիկան և Նիկոլը

????????????????????????????????????

Mother & Child. մայրիկների օգնությամբ մենք անդրադառնում ենք փոքրիկների յուրօրինակ աշխարհին: Հետևեք նախագծին՝ կարդալու նրանց մասին ամենահամով զրույցները:

-Բարև, Նիկոլ:

-Չէ՜…:

KAR_0835

Այսպես սկսվեց մեր հանդիպումը: Հետո արդեն պարզ էր, որ Նիկոլը չի սիրում շատ նկարվել.

-Մամա՜, ես չեմ սիրում, որ լիքը նկարվում եմ…հոգնում եմ, հասկանո՞ւմ ես, Նիկա:

KAR_0644

Նիկային՝

-Ինչո՞ւ Նիկոլ:

-Բոլորը կարծում են, որ իմ անվանն եմ նմանեցրել: Ասում են՝ դու Նիկա, ինքը Նիկոլ. ուզե՞լ ես նման լինի: Ո՛չ…ես շատ, շա՜տ-շա՜տ եմ սիրում այդ անունը: Երբեք չեմ պատկերացրել, որ աղջիկ է լինելու. գրեթե վստահ եմ եղել, որ տղա եմ ունենալու: Բայց ամեն դեպքում մտածել եմ՝ եթե աղջիկ լինի, միանշանակ՝ Նիկոլ: Չեմ կարող բացատրել, բայց հենց այսպես եմ պատկերացրել իմ աղջկա անունը:

-Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Նիկոլին:

– Շա՜տ խելացի իր տարիքի համար, շատ աշխույժ, ուրախ ու հայեցի ասած՝ ջիգյարով…մեծի ջիգյար ունի:

KAR_0658

-Ո՞ւմ է նման արտաքնապես:

-Հայրիկին…ամբողջությամբ իր հայրիկին է նման:

-Իսկ բնավորությա՞մբ:

-Քանի որ ես ու ամուսինս նման ենք իրար, Նիկոլը երկուսիս նման է: Մենք համառ ենք, նպատակասլաց. Նիկոլը մեր կատարելագործված տեսակն է, շատ ինքնավստահ է:

KAR_0691

-Նիկոլը հաճախում է…

-IQ կենտրոն:

-Ի՞նչն է ամենադժվարը մայրիկի պաշտոնում:

-Ամենադժվա՞րը….ինձ համար ամեն ինչն այնքան հաճելի է, որ ես չեմ զգում դժվարություն: Նույնիսկ չեմ պատկերացրել, որ այսպիսի մայրիկ կլինեմ: Երբ քեզանից հետո աշխարհ չես տեսնում,….ու մեկ էլ Նիկոլը դարձավ իմ ամբողջ աշխարհը, կյանքը:

-Ձեր ինստագրամյան վիդեոներում նկատեցի, որ Նիկոլը հաճախ Ձեզ «Նիկա» է ասում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:

 –Շատերը մտածում են, թե ես եմ այդպես սովորեցրել, բայց՝ ոչ. ես սիրում եմ, երբ ինձ «մամա»-յա ասում: Կարծում եմ՝ իր ասած «Նիկան» խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները շատ ընկերական են, հավասարը հավասարի պես, ինչպես իմ մայրիկն է ինձ հետ եղել: Մեկ-մեկ ասում է՝ Նի՜կ ջան. մոռանում է, որ մաման եմ (ժպտում է.- հեղ.) :

KAR_0795

-Մասնագիտությո՞ւն. ի՞նչ պատկերացումներ ունեք:

-Կցանկանայի սպորտի գծով գնար: Իմ երազանքն է՝ դառնա թենիսիստուհի: Ես կիսատ թողեցի և կուզեմ Նիկոլին այդպիսին տեսնել: Հիմա հաճախում է թենիսի:

-Բայց ինքը նաև երգում է….

-Ի՜նչ չի անում…ամե՜ն ինչ. երգել, նկարել…անգամ խաղերն են շատ տարբեր, բազմակողմանի. տիկնիկներ, զենքեր, բժշկական իրեր, սիրում է լվալ, պատրաստել, ու ինչ-որ բան անելիս պարտադիր պետք է վերջացնի հետո նոր անցնի մյուսին:

-Նիկոլն արդեն էջ ունի, հետևորդներ: Կարո՞ղ ենք ասել՝ սա տանում է դեպի հայտնիություն:

-Սկզբում ինձ համար էի վիդեոներ անում և գցում, հետո բազմաթիվ խնդրանքներ եղավ, որ առանձին էջ բացեմ: Շատերն ասում են՝ մեր երեխաները իրեն նայելով են հաց ուտում, քնում…:

KAR_0701

-Խոսենք ոճից…

-Նկատել եմ, որ ուզում է ինձ նմանվել. «Մամ, դու սնց ես հագել, ես էլ եմ ուզում»:

-Հագուստն ինքն է ընտրում թե՞ Դուք:

-Եթե իրեն մնա՝ միայն պրինցեսայի հագուստ կհագնի և բարձրակրունկներս: Երկուսս ենք ընտրում, բայց ինքը հստակ գիտի՝ ինչ է ուզում հագնել:

KAR_0852

-Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի մեր ժամանակների մայրիկը:

-Պետք է ինչքան հնարավոր է փոքրիկի հետ շատ ժամանակ անցկացնի: Կարծում եմ՝ ինչ տալիս ես, այն ստանում ես: Դաստիարակությունը, խորհուրդները ճիշտ ու սխալի մասին պարտադիր են: Նամանավանդ աղջիկը ինչքան շատ մամայի հետ անցկացնի իր օրը, այնքան կլինի հանգիստ, ինքնավստահ: Նիկոլը հանգիստ է. ինքը գիտի՝ ինչ էլ լինի, մաման իր տարածքում է:

KAR_0679

-Մի քիչ էլ Նիկոլի հետ զրուցեմ…

-Հա՜…ինքը առավոտ 7-ին աչքերը բացում է արդեն խոսելով. Ձեզ շատ բան կասի… (ժպտում է-հեղ.) :

Նիկոլին՝

KAR_0858

-Նիկ, Կարենին ինչի՞ չես թողնում նկարի:

– Ինքը տղայա:

– Տղա ընկերներ չունե՞ս դու:

– Չէ՜, չէ՛… չէ՛….(տարուբերում է գլուխը.-հեղ.):

-Կասե՞ս ընկերներիդ անունները:

-Անուշ, Նարե, Առնո….

-Առնո՞….Առնոն տղայա:

-Պուճուր Առնոյա. դրա համար եմ սիրում:

KAR_0711

– Նիկոլ, ո՞ր երգն ես սիրում:

-Չեմ հիշում:

-Ոչ մե՞կ:

-Սուպեռ զվիզդաան, Լիլիթի Հովհաննիսյանը…հետո դուխո՜վ-դուխո՜վ…մնացածը չեմ հիշում…

KAR_0726

Մոռացա՜…

-Ի՞նչը:

-Պադանաս քսեմ գամ (պամադա,-պարզաբանում է մայրիկը):

-Ի՞նչ գույն ա պամադադ:

-Փինկ ու փարփլ:

-Նիկոլ, դու ի՞նչ ես ուզում դառնալ:

-Պրինցեսա՜….(ժպտում է.-հեղ.):

 KAR_0715KAR_0654 KAR_0649 KAR_0680  KAR_0739 KAR_0805 KAR_0872 KAR_0879

Նկարահանման վայրը՝ El Garden KIDS ZONE

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի