Recent posts
To top
17 Nov

ԵՎՐՈՊԱՅԻ 2 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԲԱՐԵՐԸ. Ո՞ՐՆ Է ՆՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՈւՆԸ

Dandelyan_02_gallery

ԵՎՐՈՊԱՅԻ 2 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԲԱՐԵՐԸ. Ո՞ՐՆ Է ՆՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՈւՆԸ

 

Dandelyan

Ըստ Restaurant and Bar Design Awards-ի՝ տարվա լավագույն բար ճանաչված Dandelyan-ը գտնվում է Լոնդոնի՝ վերջերս վերանորոգված Mondrian հյուրանոցում: Այն իր այցելուներին տեղափոխում է մի վայր, որտեղ միախառնվում են էկզոտիկ բույրերն ու անսպասելի համադրությունները: Ար-դեկո ոճում արված ինտերիերի դիզայնի հեղինակը Թոմ Դիքսոնն է: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում բաց վարդագույն բազմոցները, կանաչ մարմարե բարը և դեպի Թեմզա գետը բացվող հիանալի տեսարանը: Մթնոլորտն ամբողջական են դարձնում թեթև լուսավորությունը, ցածր, արտացոլող սեղանները և 70-ականների երաժշտությունը:

Այստեղ կարող եք համտեսել ինչպես արտասովոր, այնպես էլ դասական կոկտեյլներ՝ լիովին նոր մատուցմամբ: Այդ ամենի հեղինակն է բազմաթիվ մրցանակների արժանացած շոտլանդացի միքսոլոգ Ռայան Չետիյավարդանան: Նրա կոկտեյլների հիմքում ընկած է տրանսատլանտյան բուսականություն գաղափարը, որին նա փորձել է նոր շունչ հաղորդել: Ձեռքով զարդարված մենյուն բաղկացած է 4 բաժիններից՝ հացահատիկային, բուսական, հանքային և ծաղկային: Մենյուի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ կոկտեյլներից յուրաքանչյուրի կողքը նշված է այն խմելու առաջարկվող ժամը:

 Dandelyan_02_gallery

Dandelyan

  email-dandelyan

MondrianLondonHotel5

Dandelyan-London-UK-Design-Research-Studio-4

les-bars-dhotel-rivalisent-de-charme-et-daudace

EvilManhattan

Le Bar du Plaza Athénée

Le Bar du Plaza Athénée-ը գտնվում է Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներում մեկում՝ Plaza Athénée-ում: Երեկոյան 6-11-ը այստեղ կարելի է իսկական կոկտեյլային մարաթոն կազմակերպել, քանի որ սկսվում են այսպես կոչված «կապույտ ժամերը», երբ ողջ լուսավորությունը կապույտ երանգների մեջ է: Իսկ հանգստյան օրերին երեկոյան 11-ից հետո այստեղ իսկական ռոք երեկույթ է սկսվում. բարն ամբողջովին ձևափոխվում է և կապույտը փախարինվում է վառ կարմիրով: Le Bar du Plaza Athénée-ում կարող եք համտեսել Պատրիկ Ժուենի հեղինակած յուրահատուկ կոկտեյլները: Իզուր չէ, որ Լոնդունում տեղի ունեցած Restaurant and Bar Design Awards 2015 ամենամյա մրցանակաբաշխությանն այն ճանաչվել է Եվրոպայի ամենագեղիկ բարը:

Le Bar du Plaza Athénée-ի գլխավոր առանձնահատկությունն ապակե թափանցիկ բարն է ծխի իմիտացիայով՝ որպես հիշեցում այն ժամանակների, երբ փարիզյան բարերում արգելված չէր ծխել: Առաստաղը զարդարված է ալիքի իմիտացիա ստեղծող կտորով, որն Ֆրանսիացի հայտնի նկարիչ Իվ Կլայնի պատենտավորված կապույտ գույնի է: Մենյուն այստեղ բերում են iPad-ով, իսկ եթե ձեր հեռախոսն ունի բար-կոդերի ճանաչման ծրագիր, ապա կարող եք այն ընթերցել անմիջապես սմարթֆոնով: Ի դեպ, այստեղ չեք կարող պատվիրել դասական Մարգարիտա կամ Կոսմոպոլիտան. միայն հեղինակային կոկտեյլներ, որոնք առաջարկվում են 3 տարբեր չափսի բաժակներով՝ փոքր, միջին և մեծ, և ծածկված են մարշմելոուով: Դրանք պատրաստված են Jouin Manku գործակալության կողմից մուրանո ապակուց հատուկ Le Bar du Plaza Athénée-ի համար:

 2

3

1

4

5