Recent posts
To top
1 Jun

Գեորգի Ղազարյան. ՛՛եթե ամեն ինչ ներդաշնակ է, ապա այն հաճույք է պատճառում…՛՛

_MG_0538

Փարիզ հյուրանոցի տանիքում՝ 12-րդ հարկում գտնվող Montmartre ռեստորան-կոկտեյլ- բարը հավակնում է դառնալ քաղաքի ամենասիրելի վայրերից մեկը, որն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, բացառիկ ու համեղ մենյուով, աննախադեպ կոկտեյլների ցանկով և հաճելի երաժշտությամբ, իսկ Montmartre-ից դեպի Արարատ լեռ բացվող սքանչելի տեսարանը վստահ ենք կգերի բոլոր այցելուներին: Այսօր զրուցեցինք Paris հյուրանոցի F&B մենեջեր Գեորգի Ղազարյանի հետ, ով պատմեց տեղի ունեցած փոփոխությունների և առհասարակ էտալոնային ռեստորանի չափանիշների մասին:

 

Որո՞նք են Ձեզ համար էտալոնային ռեստորանի չափանիշները:

Էտալոնային ռեստորաններն աշխատում են հատուկ մշակված բանաձևով: Այդ տարբերակը յուրաքանչյուր ռեստորանի հաջողության գրավականը կարող է լինել: Խոհանոցը, ինտերիերը, երաժշտությունը, բարը. ամեն ինչ պետք է մտածված և բարձրակարգ լինի: Ռեստորանի աշխատանքը կախված է հենց այդ բաղկացուցիչներից, և եթե դրանք ներդաշնակ են, ապա դա լավ ռեստորան է:

Ի՞նչն է փոխվել վերաբացված Montmartreում:

Ի տարբերություն նմանատիպ այլ վայրերի՝ մենք փոփոխությունները սկսել ենք խոհանոցից և բարից, ինչը շատ կարևոր է: Այժմ ունենք երկու բարձրակարգ շեֆ-խոհարար և բարմեն: Մեկը մյուսին լրացնելով՝ նրանք այցելուներին են առաջարկում աննախադեպ ֆյուժեն խոհանոց, որի գլխավոր առանձնահատկությունը բացառիկությունն է: Այն թույլ է տալիս խոհարարին ազատ լինել և մատուցել ուտեստներ, որոնք դուք չեք գտնի այլ ռեստորաններում: Բացի այդ, մենք չենք օգտագործում սառեցված մթերք. ամեն ինչ տեղում է պատրաստվում, այդ իսկ պատճառով պատվերը մինիմալը 30 րոպե կարող է զբաղեցնել:

Կատարվե՞լ է արդյոք շուկայի ուսումնասիրություն:

Մենք կատարել ենք շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն և մոնիթորինգ, որից հետո միայն արել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:

Ո՞րն է հաջողակ ռեստորատորի գլխավոր անձնային հատկությունը կամ մասնագիտական   գաղտնիքը:

Ռեստորատորը պետք է փորձառու և գիտակ լինի: Ես շուրջ 17 տարվա փորձ ունեմ, սկզբում աշխատել եմ որպես բարմենի օգնական, հետագայում նաև այլ դիրքեր եմ զբաղեցրել: Վստահ կարող եմ ասել, որ այս ոլորտում անհնար է առանց երկարատև փորձառության: Կուտակված գիտելիքները օգնում են լավ հասկանալ և ճիշտ կողմնորոշվել, ինչպես նաև զգալ  յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր շարժում:

                  Ո՞վ է կատարում Montmartre ռեստորանի նոր ուտեստների համտեսը?

 Շեֆ-խոհարարը պարբերաբար առաջարկում է նոր ուտեստներ՝ ներկայացնելով բաղադրատոմսը: Այնուհետև իմ կողմից կատարվում է համտես, իսկ վերջնական որոծումն ընդունում է սեփականատերը:

Իսկ էլ ի՞նչը դեռ պետք է բարելավվի կամ փոխվի?

Մենք կատարելագործվում ենք ամեն օր. դա մի անվերջ պրոցես է, որը չի կարող ավարտվել: Կարևորը այդ գործընթացը կորդինացնել կարողանալն է: Այդտեղ ոչ պակաս կարևոր դեր ենք խաղում նաև այցելուները, որոնք ցանկանում են բարձրակարգ որակ ամեն ինչում:

Կարո՞ղ եք առաջարկել որևէ օրիգինալ ուտեստ կամ կոկտեյլ այն մարդուն, ով ծանոթ չէ ձեր ռեստորանին:

Եթե այցելուն չի կարող ճիշտ կողմնորոշվել, ապա մեր խոհարարը կամ բարմենն անձամբ մոտենում է նրան, պարզում նախասիրությունները, որից հետո մատուցում անակնկալ ուտեստը կամ կոկտեյլը:

                    Ի՞նչ է ձեզ համար համեղ ուտեստը կամ կոկտեյլը՝ բաղադրատո՞մս, թե՞ հաճույք?

Եթե ամեն ինչ ներդաշնակ  է, ապա այն հաճույք է պատճառում…_MG_0501_MG_0457 _MG_0452 _MG_0446 _MG_0445 _MG_0434 _MG_0519 _MG_0523 _MG_0404 _MG_0427 _MG_0515 _MG_0507 _MG_0489