Recent posts
To top
28 Jul

«Ես չեմ ասել, որ միայնակ եմ»․ Մոնիկա Բելուչին՝ բաժանման, կարիերայի և ֆեմինիզմի մասին

cover sotry

Դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Բելուչին, հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Madame Figaro պարբերականին, որտեղ պատմում է կինոյում իր աշխատանքի, Վենսան Կանսելի հետ ամուսնալուծության և պլաստիկ վիրաբուժությունների նկատմամաբ իր վերաբերմունքի մասին։

54-ամյա իտալուհին 30 տարի անցկացրել է նկարահանման հրապարակում։ Մոնիկայի գանձանակում կա 50 ֆիլմ։ Այժմ դերասանուհին նկարահանվում Է թունիսցի ռեժիսոր Կաուտեր Բեն Հանյայի հեղինակային ֆիլմում։ Մինչ այդ եղել է ավստրալիական  “Նեկրոմանտ” սարսափ ֆիլմում, որն էկրան է բարձրացել հուլիսի 25-ին Ռուսաստանում ։

cover sotry

«Կարդալով սցենարը ՝ ես ակնթարթորեն որոշում եմ՝ արդյոք ուզում եմ նկարահանվել։ Երբ ես նոր էի սկսում, պարզապես ուզում էի աշխատել։ Ես չէի կարող և երազել նման կարիերայի մասին»,-պատմում է դերասանուհին ։

Հարցազրույցում չի հաջողվել շրջանցել Գասպար Նոեի «Անդառնալի» սկանդալային ֆիլմի թեման, որի գխավոր դերերում են Մոնիկան և իր նախկին ամուսինը ՝ Վենսան Կասելը։ Շատ հարցեր է առաջացնում Ալեքսի բռնաբարության երկար տեսարանը, որում հերոսուհին Մոնիկան է։

«Ես կարծում եմ, որ պետք խորությամբ ուսումնասիրել բռնության թեման։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես է բռնաբարը դարձել այն, ինչ կա։ «Անդառնալիի» տեսարանը ցնցել է հանրությանը, որովհետև ցույց տվեց, թե ինչ կարող է լինել իրականում։ Իրականությունը միշտ ավելի բարդ է , քան երևակայականը։

cover sotry

Ասում են, օրինակ, որ կինոն սպանում է դերասաններին։ Սո՛ւտ է։ Դերասաններին նույնպես սպանում է այն, ինչ մյուսներին՝ կյանքը»։

Երբ խոսքը 18 տարվա ամուսնությունից հետո Վենսան Կանսելի հետ ամուսնալուծության մասին է, Մոնիկան խոստովանում է․ «Շատ եմ տուժել»։ Ամուսնությունից զույգն ունի 2 երեխա՝ Դևա և Լեոնի Կասելներ։ Դերասանները միասին ոչ միայն կիսել են ընտանեկան կենցաղը, այլ նաև աշխատել են։ Մոնիկան և Վենսանը նկարահանվել են 8 ֆիլմում։

Դերասանուհին նշում է, որ թեև ամուսնալուծվելու որոշումը կայացրել է հենց նա, բայց այն իրեն հեշտ չի տրվել: Եվ սա չի նշանակում, որ նախկին սիրեցյալի հանդեպ զգացմունքներ չեն մնացել։ Մոնիկայի բառերով՝ նրանք պարզապես չէին կարող այլևս միասին լինել։

Անդրադառնալով ոտնձգությունների և #MeToo շարժման թեմային՝ Մոնիկան ասում է, որ շատ հաջողակ է և նման իրավիճակները շրջանցել են իրեն։

«Պետք չէ կնոջը զոհի կարգավիճակում դնել, ինչպես և չպետք է մոռանալ, որ կինը գիտի, թե ինչպես պաշտպանել իրեն»։

cover sotry

Դերասանուհին մոտ է ֆեմինիստական շարժմանը և կողմ՝ այն կանանց կամ տղամարդկանց ամենամյա վճարումներին, ովքեր ուզում են մնալ տանը ու դաստիարակել իրենց երեխաներին․

«Սա շատ կարևոր աշխատանք է հասարակության համար, բայց, ցավոք, այն չի գնահատվում»,- ասում է Մոնիկան։

Իր երեխաների՝ 9-ամյա Լեոնիի և 15-ամյա Դևայի մասին դերասանուհին շատ չի խոսում, նա կարծում է, որ իրեն երջանկացրել է ուշ հղիությունը (35 և 40 տարեկանում)։

«Ես ունեի ժամանակ, որպեսզի չշտապեմ և վայելեմ աղջիկներիս հոգատարությունը»։

Նրա ավագ դուստրը՝ Դևան, բոլորովին վերջերս ստորագրել է իր առաջին մոդելային պայմանագիրը Dolce & Gabbana բրենդի հետ։

«Նա ուներ իմ խորհրդի և աջակցության կարիքը։ Ծնողները պետք է ամեն կերպ օգնեն և ուղղորդեն երեխաներին։ Շատ հաճախ փոքրիկ նմանակը պատրաստ է անել ամեն ինչ՝ հետևելու մեր օրինակին»։

cover sotry

Դերասանուհին վստահ է, որ տարիքի հետ հայտնվում են  նոր դերեր, իսկ կնճիռներն ու մուգ շրջանակները թույլ են տալիս ստեղծել նոր կերպարներ։

Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատություններին, Մոնիկան կարծում է, որ այն յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։

«Բոլորն ունեն այն անելու իրենց պատճառները, և ես չեմ քննադատում նրանց։ Ես ինքս դեռ չգիտեմ՝ կանե՞մ մի օր դեմքի մաշկի ձգում: Երբեմն տեսնում եմ վիրաբույժների աշխատանքների հրաշալի արդյունքներ և մտածում՝ իսկ ինչո՞ւ և ոչ»։

Անձնական կյանքի մասին Մոնիկան խորհրդավոր պատասխանում է․ «Ես ասել եմ, որ մեր մեջ ամեն ինչ ավարտված է (նկատի ունի Նիկոլաս Լեֆեվրին,-հեղ․), բայց չեմ ասել, որ միայնակ եմ։