Recent posts
To top
22 Mar

Մոդելինգի մասին՝ Անուշիկ Մանուկյանի հետ

COVER model

Նրանք քայլում են պոդիումով, ցուցադրում զգեստներ և փոխանցում աչքերի ժպիտ:

Նրանց շատերս  միայն արտաքնապես ենք ճանաչում, իսկ թե ինչպիսին են պոդիումից դուրս,  ինչ են սիրում և ինչպես են կարողանում ժպտալ աչքերով, կբացահայտեն մեր զրույցները:

Իմ զրուցակիցն այսօր մոդել և պարուհի Անուշիկ Մանուկյանն է:

 

Ինչպե՞ս ես սկսել մոդելային կարիերան:

-Արևիկ Սիմոնյանի քույրիկը՝ Սոնան, իմ մանկության ընկերուհին է: Միասին Արևիկի մոտն էինք, ինձ տեսավ, ասաց. «Անուշի՜կ, դու պետք է մասնակցես իմ ցուցադրությանը»:

Ես համաձայնվեցի, բայց ընդհանրապես չէի պատկերացնում ՝ ինչպես է լինելու:

Արևիկն ինձ դասընթացների ուղարկեց «Ատեքս» նորաձևության կենտրոն: Պարուհի լինելս ինձ շատ օգնեց. ես միանգամից ըմբռնեցի՝ ինչպես է պետք ներկայացնել մարմինը:

Այսպես մասնակցեցի իմ կյանքում առաջին ցուցադրությանը:

Իսկ հագուստը՞, հիշո՞ւմ ես:

-Իհարկե, չեմ կարող չհիշել, որովհետև Արևիկն ինձ տվել էր շատ կարճ զգեստ: Առաջին անգամն էր, որ ես հագնում էի այդքան կարճ զգեստ ու այդքան մեծ, բարձր կոշիկներ:

Կյանքում չեմ մոռանա՝ ոտքերս, մի դիրք կար, որի ժամանակ դողում էր. երևի այդ հատվածը մոնտաժ են արել:

 Շա՜տ-շատ լարված էի, բայց ստացվեց:

Anushik model

-Ինչպիսի՞ն էիր դու:

-Պաստելային կանաչ զգեստով և շատ կերպարանափոխված:

Տանը՝

-Անուշիկ ջան, դու ե՞ս:

-Չէ, մամ ջան, վաղը կգնամ, ինձ կվերադարձնեն: (ծիծաղում է.-հեղ.):

Ընտանիքի անդամների արձագանքը….

-Իմ ծնողները, եթե զգում են՝ ես սիրում եմ, նվիրվում եմ, աշխատում են ինձ չխանգարել: Երբ ես ոգևորված գնում էի այդ դասընթացներին, իրենք ինձ ուժ էին տալիս և թողնում էին, որ փորձեմ:

Հետո արդեն հաջություններովս հպարտանում էին:

-Ի՞նչն է առավել կարևոր այս գործում:

-Ինքնավստահությունը:

Պետք է շարունակել, եթե անգամ ընկնում ես, պետք է վեր կենալ և ժպիտով քայլել:

Anushik model3

-Նկատել եմ՝ մոդելների էմոցիաները երկրորդ պլանում են՝ տեղ տալով զգեստներին…

-Մոդելային ասպարեզի շատ կարևոր կետերից է՝ լինել համեստ: Պետք է կարողանալ ներկայացնել այն մանրուքը, որը կարևոր է դիտողի համար, այսինքն՝ ոչ թե քեզ, այլ գեղեցիկ հագուստը:

Պարուհի և մոդել. նկարագրիր երկու մասնագիտություններդ:

-Պարայինի մեջ կա էմոցիա, պարայինի մեջ կա խոսք, կա պատմություն, իսկ մոդելայինի մեջ կա ուղղակի կերպար:

Anushik model5

-Նմանությունը՞….

-Որ բեմում ես:

Առավել «քոնը՞»…

-Պարը:

Ես ապրում եմ պարով, երբ տխուր եմ, ուրախ եմ, միայն պարի միջոցով կարող եմ արտահայտել իմ էմոցիաները և հանգստանալ:

Պարն ինչո՞վ է օգնում մոդելին:

-Պլաստիկայով:

Anushik model6

Ֆոտոսեսիաների ժամանակ բոլոր լուսանկարիչները և դիզայներները պահանջում են պլաստիկա:

-Երբևէ զգացե՞լ ես անհարմարություն՝ կապված բարձր հասակի հետ:

-Շատ, որովհետև ընկերուհիներ ունեմ, որ ցածրահասակ են ինձանից, և երբ միասին որևէ տեղ ենք գնում.

-Անուշի՛կ, դու բոյով ես, մի հատ էլ բարձրակրունկ ես հագել:

Շատ դեպքեր են եղել, որ իրենց «չնեղվելու» համար ցածր եմ հագել:

Դասարանում՝ ամենավերջում, նկարվելուց՝ երրորդ շարքում ու կանգնածը, նստած չեմ նկարվել (ծիծաղում է.-հեղ.):

Anushik model4

-Կազմվածքը պահպանելու գաղտնիքներ կա՞ն:

-Իմ դեպքում՝ ոչ, որովհետև ես սիրում եմ համեղ ուտել ու չեմ անհանգստանում, վստահ եմ, որ չեմ գիրանա:

-Ի՞նչ կա Երևանում, որ չգտար Փարիզում:

-Կա ջերմություն, կա ընկերություն, կա սեր, կա Երևա՛ն:

-Միշտ դրական և պոզիտիվ լինելու համար, պետք է…

-Ժպտալ, մի՜շտ ժպտալ, անգամ երբ ինչ-որ բարդություններ ունես:

Anushik model2

-Մոդել լինում են ամբո՞ղջ կյանքի ընթացում:

-Ոչ, այն ժամանակ է, շատ կարճ ժամանակ, որովհետև բնականաբար փոխարինողներ են գալիս, նոր սերունդ՝ ավելի գեղեցիկ և պրոֆեսիոնալ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն սկսնակներին, ովքեր ուզում են դառնալ մոդել:

-Լինել շատ զգոն, աշխատասեր և հասկանալ՝ այս ասպարեզ մտնելու նպատակը:

-Առաջիկա ծրագրերը….

-Պաշտոնապես բացել Anushik Manukyan Dance Mode Studio-ն (ժպտում է. հեղ.):