Recent posts
To top
10 Jan

«Ավազակ կանաց» ընկերությունը.

bandidas

 Սալմա Հայեկ և Պենելոպե Կրուզ Նրանց հաճախ շփոթում են, երբեմն մտածում՝ քույրեր են. նրանք խոսում են նույն լեզվով, ծիծաղում նույն հումորների վրա, բայց ապրում աշխարհի տարբեր անկյուններում:

mgid-arc-content-mtv

Մի քանի ժամ առաջ հայտնի իսպանուհի Պենելոպե Կրուզը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ոչ պակաս հայտնի մեքսիկուհի ընկերուհու՝ Սալմա Հայեկի հետ:

2006 թվականին կրքոտ և կրակոտ ընկերուհիները միասին նկարահանվել են «Ավազակ կանայք» ֆիլմում, և մինչև այսօր աստղային ընկերները պահպանում են ընկերությունն ու կոտրում կարծրատիպը, թե՝ կանայք ընկերություն անել չգիտեն: Հարցազրույցներից մեկում Պենելոպեն հիշել ու պատմել է՝ երբ առաջին քայլերն էր անում Հոլիվուդում, Սալման նրան շատ է օգնել:

penelope_2

Իսպանուհին անկեղծացել է՝ նրանք միասին թափառել են Լոս Անջելեսում ու նույնիսկ ապրել նույն բնակարանում, իսկական քույրերի պես:

Այսօր 42-ամյա Պենելոպե Կրուզը ընտանիքի հետ ապրում է և՛ Լոս-Անջելեսում, և՛ Մադրիդում, զբաղվում է որդու ու դստեր դաստիարակությամբ:

Իսկ 50-ամյա Սալմա Հայեկը ամուսնու՝ միլիոնատեր Ֆրանսուա Անրի Պինոյի և դստեր հետ, ապրում է Լոնդոնում: Չնայած նրանց բաժանող տարածությանը՝ ընկերուհիները միմյանց տեսնելու առիթը բաց չեն թողնում. Best friends forever!

 000259802W

bandidas