Recent posts
To top
28 Nov

Ահա, թե ով դարձավ «Միսս Երևան 2019»

IMG_6685

2004 թվականից ի վեր Երևանը չի ունեցել իր գեղեցկուհուն, և այժմ «Երևանի սիրուն աղջիկ» նախագիծը սկսել է նոր` «Միսս Երևան» գեղեցկության ամենամյա մրցույթը, որը կայացավ նոյեմբերի 23-ին՝ Մեգա Մոլ Արմենիայում:
«Երևանի սիրուն աղջիկ» նախագծի կազմակերպիչների նպատակն է ամենամյա մրցույթով գտնել երևանցի գեղեցկուհուն, որը կհանդիսանա մայրաքաղաքի խորհրդանիշ և ողջ տարի կմասնակցի Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և տուրիզմի բնագավառի ծրագրերին:

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը, ովքեր ևս մասնակցության հնարավորություն կունենան համայնքային, մշակութային և կոմերցիոն միջոցառումներին:

Մրցույթը բաղկացած էր 2 մասից և ամբողջությամ ցուցադրվեց TV-Show  ձևաչափով:

Առաջին փուլ՝ Ընտրական.

Հավաքագրվեցին մասնակիցների տվյալները: Հարցազրույցի միջոցով ընտրվեցին մրցույթին համապատասխան  չափորոշիչներով գեղեցկուհիներ: Վարպետաց  դասերի (դեֆիլե, պար, էթիկա, բեմական խոսք, կեցվածք, սպորտ) շնորհիվ բարելավվեցին  նրանց հմտությունները:

Երկրորդ փուլ՝ Եզրափակիչ.

Այս փուլում աղջիկներն իրենց հմտությունները ցուցադրեցին  բեմում: Ժյուրին ընտրեց սկզբում՝ լավագույն տասնյակը, այնուհետև՝ եռյակը, և իհարկե՝  «Միսս Երևան 2019»-ի տիտղոսակրին:

Պատվավոր թագին արժանացավ Անգելինա Տանանյանը, առաջին «Վիցե Միսս» տիտղոսը ստացավ Անի (Մանե) Գարեգինյանը, երկրորդ «Վիցե Միսս» դարձավ Ալինա Աղեկյանը:

Երեկոն ուղեկցվեց շքեղ շոու ծրագրով և հայտնի հյուրերի  ինտերակտիվությամբ:

«Երևանի սիրուն աղջիկն» արժանացավ մրցույթի գլխավոր մրցանակին՝ Mercedes-Benz ավտոմեքենային: Իսկ ահա պատվավոր թագը նրան հանձնեց «Միսս Երևան 2004» Ռիմա Եղիշյանը:

Շքեղ թագի հեղինակն է՝ Caprice Exclusive Jeweller-ն:

IMG_6664

Ժյուրիի կազմում էին՝

Մայա Պողոսյան- «EL» ամսագրի գլխավոր խմբագիր

Նարինե Այվազյան- «Nayva» էսթետիկ կենտրոնի տնօրեն

Օլգա Լավրիենկո- «Atex model management» մոդելային գործակալության տնօրեն

Գևորգ Մկրտչյան- Էթիկայի դպրոցի տնօրեն

Արամ Նիկոլյան- դիզայներ, ոճաբան

Կարինե Փամբուկյան- «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Անժելա Սարգսյան- «Wella Armenia»-ի գլխավոր մարզիչ, ոճաբան

Գոհար Հարությունյան- «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար

Աիդա Մելքոնյան- «Aida Melkonyan Studio»-ի տնօրեն

Նշենք նաև, որ «Երևանի սիրուն Աղջիկ», «Միսս Երևան» ապրանքային նշանները պատկանում են մեր ընկերությանը:

Երեկոն վարեցին Արսեն Գրիգորյանը և Լուիզա Ներսիսյանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին ջազային կատարումներ երգչուհի Լինա Խաչատրյանի կատարմամբ: Ինչպես նաև կայացավ Նիկ Եգիբյանի «Մայրո» երգի պրեմիերան:

Միջոցառման էքսկլյուզիվ հովանավորն էր «Մեգամոլ Արմենիան»:

  1. IMG_6160
  2. IMG_6164 IMG_6167 IMG_6169 IMG_6174 IMG_6177 IMG_6201 IMG_6206 IMG_6211 IMG_6223 IMG_6234 IMG_6239 IMG_6245 IMG_6246 IMG_6252 IMG_6265 IMG_6267 IMG_6273 IMG_6276 IMG_6291 IMG_6308 IMG_6314 IMG_6319 IMG_6324 IMG_6328 IMG_6335 IMG_6339 IMG_6343 IMG_6381 IMG_6389 IMG_6398 IMG_6403 IMG_6406 IMG_6408 IMG_6411 IMG_6414 IMG_6440 IMG_6459 IMG_6462 IMG_6465 IMG_6488 IMG_6503 IMG_6517 IMG_6524 IMG_6530 IMG_6536 IMG_6546 IMG_6548 IMG_6550 IMG_6569 IMG_6593 IMG_6602 IMG_6606  IMG_6613  IMG_6626 IMG_6645 IMG_6650 IMG_6660  IMG_6672 IMG_6685 IMG_6711 IMG_6715 IMG_6722 IMG_6730 IMG_6740 IMG_6744 IMG_6746 IMG_6748 IMG_6756