Recent posts
To top
5 Jul

«Միսս սպորտ» տիտղոսին է արժանացել Մելանյա Արզումանյանը

cover shablon 1

«Միսս Աշխարհ Արմենիա 2019»-ի «Սպորտային» փուլից հայտնի է՝ ով է ամենասպորտային գեղեցկուհին։

Հուլիսի 3-ին Hills Sport Complex-ում մասնակիցները պայքարում և ջանք չէին խնայում՝ արժանանալու «Միսս սպորտ» տիտղոսին։

KAR_8362

Վազք, հեռացատկ, պարանով ցատկ և լող: Առաջին 3 մրցույթին մասնակցել են բոլոր 25 աղջիկները, լողի մրցույթին՝ միայն նրանք, ովքեր տիրապետում էին սպորտաձևին։

KAR_8956

Հաղթողի հավակնորդները շատ էին, սակայն մի քանիսը վնասվածքներ ստացան և չկարողացան պայքարը շարունակել, արդյունքում հաղթեց ամենադիմացկունը՝ Մելանյա Արզումանյանը։

KAR_9021

«Միսս սպորտ» տիտղոսից բացի Hills Sport Complex-ը հատուկ նվեր էր պատրաստել այն մասնակցի համար, ով կկատարեր մի քանի բարդ վարժություններ և կդիմանար մինչև վերջ։ Այդ մասնակիցը Սերինե Մխիթարյանն էր։

«Սպորտային» փուլի ժյուրիներն էին՝ Սահականուշ Սահակյանը, Զառա Գեմիլյանը, Գայանե Մանուկյանը, Ռուբինա Գրիգորյանը, Լևոն Հովհաննիսյանը, Լուսյա Եղիազարյանը, Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Եդիգարյանը և Թալար Արթինյանը։

Նշենք նաև՝ նախորդ փուլերում «Միսս տաղանդ» տիտղոսին է արժանացել Նարե Օրդյանը, «Միսս ինտելեկտ»-ին՝ Նաիրա Վարդանյանը, «Միսս թոփ մոդել»-ին՝ Դայանա Դավթյանը։ Իսկ թե ով է արժանանալու «Միսս Տիեզերք Արմենիա» պատվավոր տիտղոսին՝ հայտնի կլինի հուլիսի 9-ին Հայաստանի յուրահատուկ վայրերից մեկում՝ Գյումրու Սև բերդում։

KAR_8375 KAR_8413 KAR_8464 KAR_8478 KAR_8497 KAR_8505 KAR_8597 KAR_8617 KAR_8628 KAR_8642 KAR_8669 KAR_8684 KAR_8700 KAR_8722 KAR_8756 KAR_8764 KAR_8792 KAR_8862 KAR_8870 KAR_8881 KAR_8446 KAR_8904 KAR_8915

KAR_8908KAR_8924 KAR_8962 KAR_8988 KAR_9013 KAR_9028