Recent posts
To top
14 Dec

«Պասիվ կյանքն ինձ համար չէ». Մերի Քոչարյան

009A1041

15 տարեկանում արդեն հայտնի և սիրված Մերի Քոչարյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր նախասիրություններով, անելիքներով և փոքր տարիքում մեծ հաջողություններ ունենալու բանաձևով:

009A0995

-Մեկ տարի առաջ դեռ չէիր կողմնորոշվել երգչուհի թե՞ դերասանուհի: Իսկ այսօ՞ր:

-Շատ բան չի փոխվել: Հիմա երգարվեստն ու դերասանությունը հավասար հարթություններում են: Ես պատրաստ եմ շատ աշխատել երկուսն էլ հասցնելու համար:

009A1005

-Հիմա ինչո՞վ ես զբաղվում:

-Այս շրջանում պասիվ էի, որովհետև տեղափոխվեցի ավագ դպրոց: Նոր դպրոց, դասեր, ընտելանալ….իսկ հիմա արդեն նոր երգ եմ պատրաստում:

-Ի՞նչ երգ:

-Մյուսներից տարբերվող. աշխույժ մանկական թեմաներից մի քիչ ավելի դուրս: Երգը պատանեկան սիրո մասին է: Պատրաստ կլինի երևի թե գալիք տարվա սկզբներին:

009A1023

-15 տարեկան աղջնակին հայտնիությունն օգնում թե՞ խանգարում է:

-Հաճելի է, երբ քեզ ճանաչում ու միևնույն ժամանակ սիրում են: Առանց սիրո ճանաչումը պետք չէ: Այդ սերը ես զգում եմ իմ հասակակիցներից:

Խանգարե՞լը. երևի թե ազատության սահմանափակումն է: Բայց միևնույն է, եթե ես չլինեի հայտնի, ես իմ «հայրիկի աղջիկն» եմ, և ինձ համար գծված են ինչ-որ սահմաններ:

009A1041

-Ընկերներ, դասեր, կարիերա…հասցնո՞ւմ ես:

-Իրականում բարդ է. ես շատ ընկերներ ունեմ: Ամեն ինչի համար ժամանակ փնտրում ու երևի թե գտնում եմ, բայց փորձում եմ առաջնային տեղում պահել դասերս: Կապ չունի Մերի Քոչարյանն եմ թե մեկ ուրիշը, գիտելիքը մարդու կյանքում կարևոր տեղում է, եթե ոչ ամենակարևոր:

-Ի՞նչն է օգնում ամեն ինչը հասցնելուն:

-Աշխատասիրությունն ու նվիրվածությունը: Լինում է անգամ, որ մինչև կեսգիշեր նկարահանումներ եմ ունենում, հետո տանն արդեն դասերս պատրաստում: Հաջորդ օրը ոչ մեկ չի էլ կասկածում, որ այդպես է եղել: Պասիվ կյանքն ինձ համար չէ. գնալ դպրոց, գալ ու դասերն անել:

009A1160

Ինչպիսի՞ն ես դու 3 բառով:

-Ասում են՝ համբերատար, հանդուրժող, բարի ու դրական: 4 ստացվեց չէ՞ (ժպտում է.-հեղ.):

Ինձ շատ են ասում՝ դու միշտ ժպտում ես: Ես սիրում եմ դրական էներգիան, և այն ուրիշներին փոխանցելուց ինձ շատ ավելի լավ եմ զգում:

-Երազանքներ ունե՞ս:

Ունեմ շատ ու մեծ երազանքներ: Չեմ բարձրաձայնի, բայց ամեն ինչ կանեմ դարձնել նպատակ ու հասնել:

009A1203

-Քո երգացանկից ո՞ր երգը կառանձնացնես:

Ամենավեջինը, որի վրա աշխատում եմ դեռ:

-Սիրելի երգը…

– Ջեյմս Արթուրի Can I Be Him-ը:

-Սիրելի ֆիլմը…

– «Ձախլիկը»:

-Վերջին կարդացած գիրքը…

– Վարդգես Պետրոսյանի գործերը: Հատկապես ինձ դուր եկավ «Վերջին ուսուցիչը»:

009A1210

-Թաքնված տաղանդներ կա՞ն:

-Երևի թե կլինեն: Վերջերս ինձ համար բացահայտում էր նկարելուս շնորհը:

Շատ սիրել եմ, բայց երբեք մոտս չի ստացվել. այս տարի հուլիսին իմ կյանքի օրագրի մեջ ինչ-որ բան նկարեցի ու զգացի, որ գեղեցիկ ստացվեց: Հիմա շարունակում եմ: Իմիջայլոց վզիցս կախված բանալին հենց օրագրիս բանալին է, որ միշտ հետս է:

009A1238

-Ո՞ւմ ես նման արտաքնապես:

-Մայրիկիս (ժպտում է.-հեղ.):

-Իսկ բնավորությա՞մբ:

– Ես եմ՝ ինձ հատուկ բնավորությամբ, բայց ինչ-որ գծեր ծնողներիցս է գալիս:

-Վերջում ի՞նչ կավելացնեիր…

-Որ շնորհակալ եմ: Իմ աշխատանքը երկրպագուներիս ու լսարանի համար է, և ես բոլորից շնորհակալ եմ:

009A1288 009A1324 009A1347 009A1372