Recent posts
To top
7 Feb

«Իմ սիրտ»․ տեսահոովակի պրեմիերա Մերի Քոչարյանից

74240097_2629510710609646_1696679332241473536_o

Երկար սպասված երգն ու տեսահոլովակն արդեն իրականություն է։ Մերի Քոչարյանն այսօր հանդիսատեսին է ներկայացրել իր՝ թվով 5-րդ տեսահոլովակը՝ «Իմ սիրտ»-ը։

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Նիկ Էգիբյանը։

Մերին պատմում է, որ երգը կյանքի կոչելու համար պահանջվել է 5 ամսվա քրտնաջան աշխատանք, իսկ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները սկսվել է մեկ ամիս առաջ, սակայն նկարահանվել է շատ արագ՝ 3 օրվա ընթացքում։

Տեսահոլովակը նկարահանվել է երեք տարբեր վայրերում՝ Երևանում, Ծաղկաձորում և այլն։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներին ընտրել են Մերիի ընտանիքի անդամները, և իհարկ՝ ռեժիսոր Նիկ Էգիբյանը։ Հերոսները բացարձակ կապ չունեն երգարվեստի հետ․ գլխավոր հերոսը Գանձասար ակումբի ֆուտբոլիստ Աշոտ Ադամյանն է, իսկ հորոսուհին՝ Մերիի իրական մոտ ընկերուհին։

Մերին հուսով է, որ երգն իսկապես կսիրվի հանդիսատեսի կողմից։

Վայելեք տեսահոլովակի պրեմիերան մեզ հետ և ոգեշնչվեք միայն լավ ու դրական էմոցիաներով :)