Recent posts
To top
11 Jun

Երգչուհի Մերի Քոչարյանի 16-ամյակը և բազմատեսակ անակնկալները

cover shablon 1
Հունիսի 10-ին երգչուհի Մերի Քոչարյանը նշեց իր ծննդյան 16-ամյակը Երևանի հեքիաթային ժամանցային վայրերից մեկում:
Երգչուհին այս տարի իր օրը նշել է միայն դասարանցիների շրջանակում, քանի որ նրանք շատ մտերիմ են:
«Ծննդյանս օրն անցավ անակնկալներով լի, ստացել եմ անակնկալ նվերներ և բազում ծաղկեփնջեր»,- նշում է Մերին: Երգչուհին շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կարողացել են այդ օրը նրա համար իսկական տոն դարձնել ու երջանկացնել իրեն:
«Իհարկե անկասկած կցանկանայի բոլորին հրավիրել ինձ հետ կիսելու իմ ուրախ օրը, սակայն զբաղվածության պատճառով չկարողացա մեծ խնջույք կազմակերպել: Շատ շնորհակալ եմ բոլորին, ստացել եմ մեկ առ մեկ բոլորի շնորհավորանքներն ու շատ զգացված եմ»,- ավելացրեց է Մերին:
Այս տարի Մերին դեռ բազմաթիվ անակնկալներ ունի երգերի ու տեսահոլովակների տեսքով, որը շուտով կներկայացնի իր հանդիսատեսին:
1
2
3
4
5
6
7
08-13-54-009A0938 (1)
08-14-01-009A0941 (1)
08-16-54-009A0954 (1)
08-18-37-009A0977 (1)
08-19-59-009A0999 (1)
08-21-09-009A1024
08-26-07-009A0922
08-26-17-009A0928
IMG_20190611_110014_145